Մայիսի 16-ին Վրաստանի Թեքալի գյուղում կայացած աշխատանքային խմբի հանդիպման ժամանակ կարծիք հնչեց,որ հայ-ադրբեջանական հակամարտության լուծման համար միգուցե արժե դիմել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին: Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Ադրբեջանի գրասենյակի ղեկավար Արզու Աբդուլաեւան այդ կապակցությամբ ասաց.
«Եթե հանկարծ ենթադրենք, որ մենք դիմում ենք միայն Պուտինին եւ ասում ենք՝ մտեք մեր դրության մեջ, եւ դա ձեզ համար էլ լավ կլինի: Նա ի՞նչ կասի, ընկերներ, նա կասի՝ я не я и лошадь не моя», մենք՝ Մինսկի խմբի համանախագահներս փորձում ենք ձեր ժողովուրդներին հաշտեցնել, մենք անում ենք ամենայն հնարավորը, դուք ոչ մի կերպ չեք հաշտվում, ձեր ժողովուրդները՝ հայերն ու ադրբեջանցիները, ոչ մի կերպ չեն համաձայնվում,նույնիսկ կարող է՝ ձեր կառավարություններն են ուզում են այդ անել, սակայն ժողովուրդները պատրաստ չեն եւ այլն: Նախապես կարող ես ենթադրել, թե նա ինչ կասի: Որ նա խորամանկում է, խորամանկել է, մենք տեսնում ենք այսքան տարի՝ մեզ անվանելով իր ազգային շահերի տարածք: Այդ պատճառով, եթե մենք պետք է գրենք, մենք պետք է կանխագուշակենք, թե նա ինչ մեզ կպատասխանի, նաեւ չվիրավորենք մեր լիդերներին(Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարներին, ծանոթ.՝ Ո. Ս.),դա պետք է ուղղված լինի եւ նրանց եւ նրան: Այդ ժամանակ դա կարող է աշխատել: Այլապես մերոնք հետո մեզնից վրեժխնդիր կլինեն՝ դու դիմել եք… մենք ձեզ համար ո՞վ ենք…»
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ
Ինչպես նախորդ հոդվածում նշված Վ.Պուտինին իբր տրված 5 մլրդ դոլար կաշառքը, այնպես էլ տիկին Աբդուլաևայի կողմից այս հոդվածում հնչեցված կարծիքը պարզապես հակառուսական հորդորներ են, ուղղված հայ հասարակությանը, որոնք ցավոք մատուցվում են մեր լրատվամիջոցների միջոցով: Մեկ հանգամանք ևս, եթե տիկին Աբդուլաևան որևէ մեկին դիմելու ցանկություն ունի, ապա միմիայն իր նախագահին և միայն մեկ հորդորով` դադարեցնել հայկական հենակետերի ուղղությամբ իրականացվող ոտնձգությունները:
Ինչ վերաբերվում է մեզ, իմ կարծիքով մենք միայն երկու խնդիր ունենք` պահպանել մեր սահմանները և վերջ տալ հարվածել մեր հասարակության մեջ առաջացած, շատ դեպքերում նաև օբյեկտիվ պատճառներով, ճաքերում թշնամու կողմից տեղադրվուղ սեպերրի գլխին ու դա ներկայացնել որպես խոսքի ազատություն:
հարգելի Գարեգին, քիչ է մնում ինձ ազգի դավաճան հռչակեք: Դուք կարո՞ղ եք ձեր իսկական անունով ներկայանալ, կամ բարի եղեք՝ մի մեկնաբանեք իմ գրածները:Դիմակի տակ հանդես եք գալիս ու ինձ հակառուսական քարոզչության մեջ մեղադրում: Արզու Աբդուլաեւան 1992թվից աշխատում է հայ-ադրբեջանական հակամարտության խաղաղ լուծման համար, Ադրբեջանում նրա ղեկավարած գրասենյակը փակել են, նրա հիմնարկության հաշիվների վրա կալանք են դրել: