«Ռիգայի գագաթնաժողովն ամբողջությամբ բավականին նոր մոտեցում է Արեւելյան գործընկերության գագաթնաժողովին»,- լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեան:
Նրա խոսքերով՝ գագաթնաժողովը նոր հենանիշ է Արեւելյան գործընկերության երկրների համար եւ այս հենքի ներքո համագործակցության նոր ուղղություններ են կանխորոշվում: Փաստաթղթերի մի փաթեթ է նախապատրաստվել եւ կարող է ընդունվել Ռիգայի գագաթնաժողովի ընթացքում:
«Հստակ կարող եմ ասել, որ համագործակցության շրջանակը միայն քաղաքական չի լինելու: Բոլոր այն ուղղությունները, որոնք մատնանշվել են Վիլնյուսի գագաթնաժողովի ընթացքում 2013 թվականին, պետք է, որ հաստատում գտնեն այդ փաստաթղթերում: Այսինքն՝ առկա է նաեւ ոլորտային ուղղությունների մի ամբողջ փաթեթ, որոնք ինչպես նախահամաձայնեցվել են, այնպես էլ չեն հակասում Հայաստանի ստանձնած հանձնառություններին: Հստակ կարող եմ ասել, որ քաղաքական համագործակցությամբ չենք սահմանափակվելու: Մեր երկկողմանի հարաբերությունների հավակնության մակարդակը մի փոքր ավել է, քան միայն քաղաքական ոլորտը»,- ասաց Տրայան Հրիսթեան:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ