Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում ռեկտորի ընտրությունները նշանակված են հունիսի 20-ին: Համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Հովհաննես Թոքմաջյանը Aravot.am-ին տեղեկացրեց, որ սահմանված կարգով ներկայացրել է իր փաստաթղերը մրցույթին մասնակցելու համար: Այս պահին Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտորի ընդամենը մեկ թեկնածու կա:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ