Հայաստանի քաղաքացուն 300 հազար ռուբլի տուգանելու որոշում են կայացրել այն բանի համար, որ նա անօրինական ճանապարհով 1 միլիոն ռուբլի արժողությամբ զարդ է փորձել մտցնել Ռուսաստան: «Urbc»-ի փոխանցմամբ՝ հայուհին դա փորձել է անել Կոլցովո օդանավակայանում:
2014 թվականի հոկտեմբերի 3-ին Կոլցովո օդանավակայանում ուղեբեռի ստուգման ժամանակ Երեւան-Եկատերինբուրգ չվերթով Ռուսաստան ժամանած Հայաստանի քաղաքացու մոտ հայտնաբերել են 38 միավոր, 848 գրամ կշռող ոսկյա զարդեր:
Ուղեւորուհին չի հայտարարագրել այդ զարդերը եւ այդպիսով խախտել է մաքսային օրենսդրությունը: Հայաստանի քաղաքացին հայտարարել է, թե այդ զարդերը նա երկիր է բերել բարեկամներին նվիրելու համար:
Հայուհու նկատմամբ քաղաքացիական վարույթ է հարուցվել: Դատարանը որոշել է նրան տուգանել 300 հազար ռուբլի գումարով:
Կարդացեք նաև
Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ
Լուսանկարը` արխիվային