Aravot.am-ի տեղեկություններով մայիսի 2-ին Գորիսի Սդղի Գյոլ կոչվող տարածքում մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու մասնակցությամբ ծեծկռտուքից աչքի տեսողությունը կորցրած Հարություն Զաքարյանի աչքը հեռացվելու է:
Հիշեցնենք, որ Հարություն Զաքարյանը աչքի տեսողությունը վերականգնելու համար այժմ Մոսկվայում է:
«Աչքը հեռացնելու տեղեկությունը նախնական է»,- Aravot.am-ին ասաց Գորիսի պետական համալսարանի ռեկտոր Յուրա Սաֆարյանը: Նա Զաքարյան եղբայրների մասին տեղեկություններն իմացել էր նրանց ընկերոջից: Ինչ վերաբերում է դիմածնոտային վնասվածքով Երեւանում վիրահատված Մուշեղ Զաքարյանին, նրա առողջական վիճակի մասին ռեկտորը տեղեկություններ չուներ:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ