Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Սուրիկ Խաչատրյանի որդին մի քանի անգամ է զանգել Զաքարյան եղբայրներին՝ ռազբորկայի կանչելու

Մայիս 18,2015 16:37

Մայիսի 2-ին Գորիսի Սդղի գյոլ տարածքում մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու մասնակցությամբ տեղի ունեցած ծեծկռտուքի արդյունքում վիրավորված Զաքարյան եղբայրները Բուդաղյանների ընտանիքի մտերիմներն են:

«Աշխատում էին նույն կոլեկտիվում, Ավետիքի մոտիկ ընկերն է եւ մեր եղբոր աղջիկը դիմածնոտային վնասվածք ստացած Մուշեղ Զաքարյանի կինն է»,- Aravot.am-ին պատմեց Գորիսի բնակիչ՝ Ավետիք Բուդաղյանի ազգականներից մեկը:

Նա պատմեց, որ աչքի տեսողությունը կորցրած եղբայրներից մեկը՝ Հարությունը, ընտանիքով Մոսկվայում է, գնացել է վիրահատվի: Ըստ տեղեկությունների, Մոսկվայում էլ տեսողության վերականգնման հույս նրան չեն տվել: Իսկ դիմածնոտային վնասվածքով Մուշեղից, որը վերջերս Երեւանում վիրահատվեց, մեր զրուցակիցն ասաց, որ մանրամասն տեղեկություններ չունի. «Փողոցով անցնելիս են եղել, մեկի մեքենան մյուսի մեքենային զուգահեռ է գնացել, քանի անգամ զանգել է հեռախոսով եղբայրներին, 40 հոգի էլ հավաքել, գնացել ու բռնել, ծեծել են: Հարությունի միայն աչքը չէ, որ վնասվել է, ահագին այլ վնասվածքներ էլ է ստացել: Խաչատրյանների ընտանիքը համաշխարհային մասշտաբի բոլոր հայհոյանքների գործողություններն են կատարել՝ փախցնելուց մինչեւ բռնաբարություն, բանտից մինչեւ հղի կնոջ երեխային սպանելու փորձ, ու պետության գլխավոր ղեկավարները նրանց պարգեւատրել են: Նախագահի համար ձայներ հավաքելու համար Սուրիկ Խաչատրյանին մարտական խաչի շքանշան, զինդատախազին՝ գլխավոր դատախազի պաշտոն, Բուդաղյանների գործը քննող դատավորին էլ, դեռ դատը չի վերջացել, բայց արդեն 2014-ի լավագույն դատավոր են նշանակել»:

Անդրադառնալով ծեծկռտուքից հետո մարզպետի որդու՝ Տիգրան Խաչատրյանի՝ Հայաստանից հեռանալուն, օրեր անց վերադառնալուն ու հարցաքննությանը՝ Բուդաղյանների ազգականը շարունակեց. «Որ սպանության համար բանտ չի նստել, կարո՞ղ է վնասվածքի համար բանտ նստի: Էլի իրենց գործն անելու են: Սյունիք չկա, Սյունիքը կործանման է: Իմ անունն այս նյութի մեջ մի գրեք, դրանք իմ վրա էլ են գալու: Ինչի մի թայֆա՞ է, ինչի՞ մեկին են ծեծել, ով որ փորձի իր մեքենայի կողքով գնա, ով որ փորձի մի բան անի իր բարեկամին, վերջը կտան: Դրանք շատ բաներ են անում, հլը քանի հիմնարկի պետի է ծեծել, թողել են ստեղից գնացել: Սյունիք չկա, վերջ: Որտեղ լավ մարզպետի մասին են խոսում, նրան են օրինակ բերում: Ահաբեկչական երկիր են դարձել մեր երկիրը»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031