Aravot.am-ը քաղաքագետ Գագիկ Համբարյանից հետաքրքրվեց, թե իր կարծիքով ո՞րն է Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի անպատժելի լինելու գաղտնիքը, երբ ընդհուպ ներվում է մարդասպանությունը: «Ես կարծում եմ, որ առաջին հերթին իր անասելի ֆինանսական հնարավորություններն են: Չեմ ուզում գերագնահատել կամ իրոք մտածել, որ նա այնպիսի սարսափելի ծառայություններ է մատուցում, որ իշխանությունները վախենում են: Տարրականորեն այս կեղծարարը իշխանությունների համար ապահովում է շատ բարձր տոկոսներ ընտրություններում, որը երեւի թե չեն կարողանում ապահովել մյուսները: Եթե վիճակագրական տվյալներն ես նայում, Սյունիքի մարզում տեղի ունեցած ընտրությունների արդյունքները լիովին համապատասխանում են Խորհրդային միության ընտրություններին. բնակչության 89-90 տոկոսը քվեարկում է գործող իշխանությունների օգտին: Դա աբսուրդ է, բացեիբաց երեւում է , որ կեղծիք է: Եí իշխանությունը պետք է ձերբազատվի այսպիսի կեղծարարներից, պետք է համագործակցեն նորմալ քաղաքական գործիչների հետ, որոնք բազմաթիվ են Սյունիքի մարզում: Ավելի լավ է իշխանությունները կազմակերպեն այս անձի ու նրա կողմնակիցների արտագաղթը, քան խթանեն, որ մի քանի հազար մարդ եվրոպաներում գնան հանձնվեն որպես քաղաքական փախստական ու անընդհատ տա Սյունիքի մարզպետի անունը, թե ես չեմ կարող բնակվել Գորիսում կամ Կապանում, որովհետեւ շատ վատ հարաբերություններ ունեմ այդ հանցագործ տարրի ու նրա բարեկամների հետ, որը բավական մեծ պաշտոն է զբաղեցնում»:
Մեր զրուցակցի համոզմամբ, մարզպետի որդին այնքան անբարո ու լկտի մթնոլորտում է մեծացել, որ նա չէր էլ կարող նորմալ մարդ լինել. անընդհատ պատմություններ է սարքելու: «Ինքը անընդհատ պատմությունների մեջ է, անընդհատ հանցագործություններ, սպանություններ, մարմնական ծանր վնասվածքներ, հիմա էլ փորձում են այնպես անել, որ ինքը չի մասնակցել: Ամբողջ Սյունիքի մարզը մանրամասնորեն տեղյակ է, թե ինչ է կատարվել, նույնիսկ մեքենաների թիվն են ասում, թե կոպիտ ասած՝ ռազբորկային քանի մեքենա է ներկա գտնվել, ինչի՞ մասին է խոսքը… Սա իշխանությունների համար պետք է դաս լինի, որ նախկին թափթփուկներին վերեւ չհանեն: Այսպիսի «քաղաքական գործիչների» ռեաբիլիտացնելը իշխանությունների վրա շատ թանկ է նստելու, որովհետեւ չպատժվելով մի անգամ՝ ավելի մեծ հանցագործություններ են գործում եւ ավելի մեծ խնդիրներ են ստեղծում նույն իշխանությունների համար: Պախարակում են բոլորին, ես չեմ կարծում, որ գորիսեցիները կամ Սյունիքի՝ իրենց մարզպետին ընդդիմադիր զանգվածը ուղղակիորեն զբաղված է պախարակելով Սյունիքի մարզպետին, ինքը էնքան էլ իրենից մեծ բան չի ներկայացնում: Մի հատ տեղի ֆեոդալ է, մեղավորը մեր իշխանություններն են, նրանք այս քաղաքական աղբին պետք է դուրս շպրտեն, թույլ չտան, որ ժողովրդի մեջ ստեղծվի այն կարծիքը, թե տեսնես սա ինչ կեղտոտ ու վտանգավոր ծառայություններ է մատուցել իշխանություններին, որ իշխանությունները վախենում են նրանից ազատվել», -ասում է Գագիկ Համբարյանը:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Թե ում համար է Համբալյանը հնչեցրել այս խոսքերը, դժվար չէ կռահել..նա ողջունում է փաստորեն սովետական ժամանակներում Սերժի ընտանիքի արտագաղթը…
«Նրանք, ովքեր կհամագործակցեն Սերժի հետ՝ պատասխան են տալու»:
Սերժի հետ համագործակցելը,առնվազն հանցագործություն է իսկ հանցագործին աջակցողը կրկնակի հանցագործ է:Ռ․ Քոչարյանը դեռ պատասխան չի տվել իր թույլտվածների համար՝ Հոկտեմբերի 27, Մարտի 1, առանձին մի քանի դեպքեր, երկրում ստեղծված կոռուպցիոն իրավիճակ:Նույնն էլ ԼՏՊ-ը, նա եղավ այդ օլիգարխների հիմնադիրը,Ռոբերտը պահպանողը իսկ Սերժը բազմացնողը:ՀՊԿ-ը չի կարող անտեսել այս երեք ազգ թալանողներին:Նրանք են հիմնական մեղավորները եվ ոչ թե Լիսկաները:
«Նրանք, ովքեր այդպես են գնահատում իրավիճակը և նման պատրաստակամություն հայտնում, դեռ պատասխան են տալու անձամբ ինձ, իրենց արածների համար» եվ դա ես եմ ասում,Արցախի պատերազմի առաջին գեներալն, որ շնորհել է ինձ Վազգեն Սարգսյանը:Եթե գեներալ Մանվել Գրիգորյանը այսօր պաշտպանում է Սերժին եվ նակինում Ռ․ Քոչարյանին, կարելի է կասկածել որ ինքը նույնպես տեղյակ է եղել Հոկտեմբերի 27-ի ոճրագործությանը իսկ եթե ոչ, ինչպես բացտրել անտարբեր լինել քավորի սպանությանը, եթե դրա ծրագրողը եղել են Ռոբերտը ու Սերժը:
Մենք բոլորս երկրապահ էնք դարձել, բանվորի եվ գյուղացու ընտանիքից եվ հաղթել էնք նույն հոգով:Միթե պալատական կյանքը կոշտացրել է Ձեր հոգին:Այսօր հայ ազգը ավելի վատ է ապրում քան մենք ազատամարտիկներս մինչեվ երկրապահ դառնալը 1990թ. ու այդ հանցագործներին հովանավորողն երկրապան է ու ինքն էլ տալու է դրա պատասխանը:Ժամանակն է ճիշտ քայլ անելու,վաղը ուշ կլինի իսկ եթե չէք օգնում որ ժողուրդը լավ ապրի, ուրեմս մի խանգառեք:
Գորիսը արյան մեջ է