Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ քայլեր կանի իշխանությունը`էլեկտրաէներգիայի թանկացման դեմ

Մայիս 18,2015 16:15

Այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը`խոսելով էլեկտրաէներգիայի սակագնի թանկացումից, լրագրողներին հորդորում էր դեմագոգիայի հետևից չընկնել: Նա կարծում է, թե դեռ պետք է քննարկել` ի՞նչ օբյեկտիվ պայմաններում է թելադրված այդ սակագինը և ի՞նչ լուծումներ կարելի է գտնել. «Որևէ ՀՀ բնակիչ մեղք չունի, բայց ունենք էներգետիկ համակարգ և դժվար է, օբյեկտիվ պայմաններ կարող են լինել, որ բերեն այս վիճակին: Մենք պետք է հասկանանք այդ վնասների բնույթը: Եթե օբյեկտիվ են թելադրված, այլ բնույթ ունի, եթե սուբյեկտիվ են կամ քրեական մաս ունեն, ուրեմն, ըստ այդմ, պետք է քայլեր ձեռնարկենք: Որևէ կառավարություն, որևէ իշխանություն երբեք կողմ չի լինելու, որ բարձրացնի սակագինը ու ստեղծի այնպիսի իրավիճակներ, որ ժողովրդի համար բացասական լինի»: Հակադարձելով լրագրողների հարցերին, Հերմինե Նաղդալյանն ասաց`իշխանությունը քայլեր կձեռնարկի`կտեսնեք:

«Այսօր քաղաքական մեծամասնությունը, խորհրդարանը և ընդդիմադիր բոլոր ուժերը բարձրաձայնեցին իրենց պատրաստակամությունը աշխատելու, որպեսզի հասկանանք, թե ի՞նչ է կատարվում, ինչպիսի՞ բնույթ ունի այսօրվա իրավիճակը, ինչ գործոններ են ազդել և ի՞նչ քայլեր պետք է արվեն: Եթե խնդիրները օբյեկտիվ բնույթի կլինեն, ապա մենք պետք է կարողանանք բացատրել, որ ժողովուրդը հասկանա և ըմբռնումով մոտենա: Եթե խնդիրները սուբյեկտիվ կլինեն, կպարզվի, որ տեղի են ունեցել վատնում կամ գողություն, կամ վատ մենեջմենթ, դրանք այլ խնդիրներ են և լուծումն այլ է»,- ասաց ԱԺ փոխնախագահը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031