Լրահոս
Օրվա լրահոսը

11 թունավորված երեխաներից միայն 1-ն է միջին ծանրության

Մայիս 18,2015 15:48

Ալաշկերտցի 11 թունավորված երեխաներից այս պահին միայն մեկ երեխա է մնացել հիվանդանոցում: Փոքրիկի վիճակը գնահատվում է միջին ծանրության: Այս մասին Aravot.am-ին ասացին առողջապահության նախարարությունից: Ըստ նախարարության լրատվական ծառայության, մնացած 10 երեխաները լավացումով դուրս են գրվել:

Թունավորման պատճառներն առայժմ պարզ չեն, դեռ ուսումնասիրվում են վարկածները:

Հիշեցնենք, որ մայիսի 8-ից 10-ը Արմավիրի բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունք է հոսպիտալացվել 6 երեխա՝ Արմավիրի մարզի Ալաշկերտ համայնքից, հետո եւս 5 թունավորված երեխան են հայտնաբերել առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի մասնագետները:

Բոլորի մոտ նույն ախտանշաններն են եղել՝ լուծ, փսխում, ջերմություն, ընդհանուր թուլություն:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031