Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Եթե ուզում եք դեպրեսիվ լինել, Քրիստոսին փակեք պահարանում» (Տեսանյութ)

Մայիս 18,2015 15:37

Բժիշկ-ծաղրածու Պետչ Ադամսն այսօր իր հիվանդանոցի ծաղրածուների խմբով «Կոնգրես» հյուրանոցում իսկական իրարանցում էին առաջացրել: Բժշկի թիմակիցները ողջ ասուլիսի ընթացքում խաղալիքներով տզտզացնում էին, օճառե փուչիկներ անում, ծիծաղում ու ծիծաղեցնում: Բժիշկ-ծաղրածուն Հայաստանում կայցելի հիվանդանոցներում, ծերանոցներում ու մանկատներում ամենաշատը տառապող մարդկանց ու ծաղրածուական հագուստներով ներկայացումներ կկազմակերպի նրանց համար: Պետչ Ադամսի ներկայացումների շնորհիվ կարողանում են արագ հաղթահարել բարդ եւ ագրեսիվ թերապիաների ազդեցությունը:

bjishk-caxracu
«Քրիստոնյան չպիտի դեպրեսիվ լինի, մարդ չի կարող, իսկապես, հավատացյալ լինել եւ լինել դեպրեսիվ: Եթե ուզում եք դեպրեսիվ լինել, Քրիստոսին փակեք պահարանում»,-անկախ նրանից, բժիշկ-ծաղրածուին ինչ հարցեր էին ուղղում լրագրողները, նա այսպիսի պատասխաններ էր տալիս: Պետչ Ադամսը մասնագիտությամբ բժիշկ է, նա նաեւ համարվում է ծիծաղի հոգեթերապիայի հիմնադիրներից մեկը:

bjishk-caxracu-2Բժշկի խոսքերով, 18 տարեկան է եղել, երբ որոշել է, որ այլեւս վատ ու ծանր օր չի ունենալու. «Նետվեցի երախտագիտության օվկիանոսը եւ հիմա չեմ կարողանում այդ օվկիանոսից դուրս գալ. «Ես համակարգչից չեմ օգտվում, չգիտեմ ինչպես այն օգտագործել: Հեռուստացույց չեմ նայում, որովհետեւ հեռուստացույցի պատճառով իմ երկրում հիմար մարդիկ են ապրում: Լրագրությունը եւ լրագրողները պատկանում են հարուստներին եւ հենց այդ պատճառով է, որ լավ նորությունների թերթեր չկան, միայն վատ նորություններ հաղորդելով մենք բնակչությանը պահում ենք դեպրեսիայի մեջ: Այսօր ամբողջ աշխարհում սովորական է դարձել բողոքելը, տոներն են անսովոր»:

Բժշկի խոսքերով, այսօր մոլորակի վրա սիրո, խնամքի սով կա. «48 տարի է՝ ես, որպես բժիշկ, 4 ժամանոց հարցազրույցներ եմ անցկացնում հիվանդների հետ: Աշխարհի ամենաաղքատ երկրներում երեխաները շատ ավելի երջանիկ են, քան ամերիկացի երեխաները, նրանք այսօր իրենց երեխաներին բուժում են հակադեպրեսիվ միջոցներով, որովհետեւ երեխաներին տանում են տխուր դպրոցներ: Այսօր աշխարհը ահավոր վիճակում է՝ հողի եւ իշխանության նկատմամբ սիրո պատճառով»:

Նա ասաց, որ Հայաստան են եկել «սիրելու հայ ժողովրդին» եւ կլինի այն մարդկանց կողքին, որոնք ամենաշատն են տառապում. «Ինձ տեսարժան վայրերն այնքան էլ չեն հետաքրքրում»:

Բժիշկ-ծաղրածուն 2000 գրքերի համահեղինակ է, որոնք վերաբերում են շրջակա միջավայրին:

Բժիշկը նաեւ այն կարծիքին է, որ տղամարդկանց 85 %-ը վտանգավոր են կանանց համար եւ եթե կախարդական փայտիկ ունենար, ապա այնպես կաներ, որ հաջորդ հազարամյակում մայրիշխանություն լիներ. «Ոչ թե տղամարդկանայք լինեին, ինչպես`Մարգարետ Թետչերը, այլ` այնպիսի կանայք, ինչպիսին ձեր տատիկներն էին»:

Պետչ Ադամսը նաեւ ասաց, որ մարդկանց բուժելու իր մեթոդը մորից է անցել. «Երբ երեխան հիվանդ է, մայրը կատակ է անում, որպեսզի երեխային ուրախացնի, տրամադրությունը բարձրացնի: Որպես ծաղրածուներ՝ մենք նաեւ մայրեր ենք, բուժման այս մեթոդը ես ընդօրինակել եմ համընդհանուր մայրական սիրուց»:

Պետչ Ադամսի թիմակիցները ողջ ասուլիսին ինչ ուզում` անում էին:

Բժիշկ-ծաղրածուի հայաստանյան այցը կազմակերպվել է «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» հիմնադրամի համահիմնադիր Ռուբեն Վարդանյանի նախաձեռնությամբ:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031