Լրահոս
Օրվա լրահոսը

«Շնորհակալություն, որ վերահաստատեցիք, որ տերեւը կանաչ է». ԱԺ-ի զավեշտը

Մայիս 18,2015 15:21

ԱԺ-ում քննարկվում է ՀՀԿ պատգամավոր Սամվել Ֆարմանյանի առաջարկն ու դրա շուրջ ծավալված բանավեճը: 

ԲՀԿ ղեկավար Նաիրա Զոհրաբյանն իր հերթին առաջարկեց կառավարության հետ ԱԺ հարցուպատասխանի ժամանակ հանել գրավոր հարցերը բանավոր հնչեցնելու հնարավորությունը, որի պատճառով խայտառակ իրավիճակ է լինում խորհրդարանում. «Այստեղ մտահոգություն հնչեցվեց, որ ընդդիմությունը շատ լայն հնարավորություններ ունի, եւ արդեն կարծես ուղերձներ կան՝ այդ հնարավորությունը Կանոնակարգով նեղացնելու: Հանեք գրավոր հարցերը բանավոր նորից հնչեցնելու ինստիտուտը, որովհետեւ միշտ չէ, որ այդ գրավոր հարցերն իրապես արտահայտում են այն մտահոգությունը, որն ունի հանրությունը: Հաճախ գրավոր հարցերը մոտավորապես այս սիստեմայով են՝ տերեւը կանաչ է, կրկնում եմ իմ գրավոր հարցը, որ տերեւը կանաչ է, կառավարության ներկայացուցիչը վերահաստատում է, որ տերեւը կանաչ է, հետո արձագանքման ժամանակ նորից ասում են՝ շնորհակալություն, որ դուք վերահաստատեցիք, որ տերեւը կանաչ է եւ դրանով ուղղակիորեն աշխատում են ամբողջ ժամանակը վատնել: Հանեք այդ ավանդույթը, որպեսզի մարդիկ, ովքեր վատ են հասկացել իրենց գրավոր հարցին տված պատասխանը, մոտենան նախարարին եւ առանձին պարզաբանեն, ոչ թե նորից հնչեցնեն»:

ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանն էլ կատակեց՝ դիմելով ընդդիմադիր եւ իշխանական խմբակցությունների պատգամավորներին. «Տերեւի կանաչ լինելու մասին հարցեր մի՛ տվեք»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031