2015 թվականի մայիսի 17-ին Տավուշի մարզի 7 համայնքում՝ 1 քաղաքային՝ Դիլիջանում և 6 գյուղական՝ Հաղարծին, Թեղուտ, Գոշ, Աղավնավանք, Խաչարձան և Հովք գյուղերում անց է կացվել տեղական հանրաքվե, որի նպատակն էր` պարզել, թե արդյոք բնակիչները համաձայն են, որ համայնքները միավորվեն որպես մեկ համայնք:
Տավուշի մարզպետարանի կայքից տեղեկանում ենք, որ ըստ նախնական արդյունքների հանրաքվեին մասնակցած 5691 ընտրողից համայնքների միավորմանը կողմ է քվեարկել 4140 ընտրող կամ 76,1 տոկոսը, դեմ՝1291-ը կամ 23,9 տոկոսը: Անվավեր է ճանաչվել 211 քվեաթերթիկ:
Տեղական հանրաքվեն կազմակերպվել է թիվ 41 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի կողմից ձևավորված 19 տեղամասային հանձնաժողովների միջոցով:
Որևէ տեղամասում քվեարկության ընթացքում խախտումներ չեն արձանագրվել, և բողոքներ չեն գրանցվել:
Կարդացեք նաև