Այսօր ԱԺ նիստում Սամվել Ֆարմանյանը դժգոհեց, որ կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ առաջնահերթությունը տրվում է ընդդիմադիրներին եւ Գալուստ Սահակյանին հարցրեց. «Առանց ԱԺ Կանոնակարգ օրենքին ձեռք տալու, փոփոխության ենթարկելու եւ ընդդիմության իրավունքները նվազեցնելու, հնարավո՞ր է ընդդիմադիր խմբակցությունների հետ քաղաքական ջենտլմենական համաձայնության գաք, որ մենք եւս կարողանանք օգտվել այդ հնարավորությունից: Ի՞նչ տարբերակ եք տեսնում այս խնդրի լուծման, բացի այն տարբերակը, որ մենք էլ հայտարարենք մեզ ընդդիմադիր խմբակցություն եւ մենք էլ օգտվենք այդ հնարավորությունից»:
Գալուստ Սահակյանը պատասխանեց, որ իրականում այդտեղ խնդիր կա: Նա ասաց, որ նորմալ է, երբ քաղաքական մեծամասնությունը պնդում է, որ իրեն հնարավորություն տրվի. «Ես կփորձեմ խմբակցության ղեկավարների հետ խոսել: Կարելի է կարգավորել, որպեսզի հնարավորինս ե՛ւ ընդդիմությունն օգտվի, ե՛ւ քաղաքական մեծամասնությունը»:
Իսկ ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը հոգոցով հույս հայտնեց, որ ջենթլմենությունը երբեւէ կգործի:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ