Լրահոս
Օրվա լրահոսը

Միսակ Մարտիրոսյան. «Նոր մեղադրանքը հասկանալի չէ, բայց հայերենով է»

Մայիս 18,2015 14:35

Դատական դեպարտամենտի աշխատակիցների գործով մեղադրող Հակոբ Մելքոնյանը նախորդ նիստին փոխել էր մեղադրանքը եւ դեպարտամենտի նախկին նախագահ Միսակ Մարտիրոսյանին, Անգին Ղուկասյանին առաջադրել էր նոր մեղադրանք՝ խմբի կողմից կաշառք ստանալու հատկանիշներով:

Դատավոր Արշակ Վարդանյանը փորձեց իմանալ կողմի դիրքորոշումը: Իրեն մեղավոր չճանաչեց Անգին Ղուկասյանը, որին նախկինում մեղադրանք էր առաջադրվել կաշառք ստանալուն միջնորդելու համար, իսկ Միսակ Մարտիրոսյանին՝ կաշառք ստանալու համար:

Անգին Ղուկասյանն ասաց, որ մեղադրանքում տեղի է ունեցել կոսմետիկ փոփոխություն եւ իր արարքին ի սկզբանե քրեաիրավական որակում չի տրվել: Միսակ Մարտիրոսյանը դատավորի հարցին՝ հասկանալի՞ է մեղադրանքը, մատչելի՞ է, հայերենո՞վ է, պատասխանեց, որ հասկանալի չէ, բայց հայերենով է:

Misak_6 Misak_5 Misak_3 Misak_2 Misak_1

Նա հանդես եկավ հայտարարությամբ, ասելով, որ երբ մեղադրողը ժամանակ էր խնդրել ճառին պատրաստվելու համար, իրականում իր մտքով անցել է, թե կաշառքի դրվագից կհրաժարվի: «Իմ սպասելիքները գերազանցեցին, բովանդակային առումով անհեթեթ էր մեղադրանքը: Ես այն կդասեի իրավագիտության գլուխգործոցների շարքը, երբ պաշտոնատար անձը օրենքով իր լիազորությունները իրականացնելու համար մեղադրվում է: Գերխնդիրը եղել է ամեն գնով ինձ մեղադրանք առաջադրելը»,- ասաց Միսակ Մարտիրոսյանը:

Մեղադրողը խնդրեց 2 ժամ: 2 ժամ հետո նա կասի, թե ինչ պատժաչափ եւ ինչ պատասխանատվության կենթարկվեն դատական դեպարտամենտի նախկին ղեկավարներն ու տարբեր ստորաբաժանումների պետերը:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031