Հայաստանի իրավապաշտպանները եւ միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները պարբերաբար բարձրաձայնում են, որ Հայաստանում մարդկանց իրենց քաղաքական հայացքների համար ազատազրկում են, այսինքն՝ ունենք քաղբանտարկյալներ:
Սակայն լինում են նաեւ դեպքեր, երբ կենդանիների բազմացման այս շրջանում, բույն պատրաստելու եւ ձագ ունենալու հարմար վայր փնտրելու ընթացքում պատահաբար «ազատազրկվում» են նաեւ թռչունները, ինչը ուշադրության չի արժանանում:
Լուսանկարը՝ ԱՇՈՏ ԻՍՐԱԵԼՅԱՆԻ
«Առավոտ» օրաթերթ
16.05.2015