Թուրքիայի Մերսին և Ադանա քաղաքներում տեղակայված Քրդամետ ժողովուրդների կուսակցության գրասենյակներում միաժամանակ պայթյուններ են տեղի ունեցել։ Թուրքական «Daily Sabah»-ի փոխանցմամբ՝ շենքերում ծաղիկների մեջ տեղադրված են եղել խլացնող նռնակներով փաթեթներ, որոնց միջոցով էլ իրականացվել է պայթյունը։
Պայթյունների արդյունքում 3 հոգի են վիրավորվել։ Հաղորդվում է, որ պայթյունները գրեթե միաժամանակ են տեղի ունեցել։ «Daily Sabah»-ը գրել է նաեւ, որ ծաղիկները կիրակի օրը ուղարկել է մի մարդ, ում անձը դեռեւս բացահայտված չէ։ Անվտանգության աշխատակիցները կասկածել են, որ ծաղիկները կարող են վտանգավոր լինել եւ չեն վերցրել։ Առաքիչը ծաղիկերը թողել է բակում եւ այսօր առավոտյան փաթեթը պայթել է։
Կուսակցության նախագահ Սելահաթթին Դեմիրթաշն այսօր պետք է ելույթ ունենար Մերսինում:
Հավելենք, որ կուսակցությունը միակն է Թուրքիայում, որ ճանաչել է Հայոց ցեղասպանությունը։
Կարդացեք նաև
Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ