Հայաստանի Հանրապետության կառավարության 2015թ. մարտի 19-ի N 270-Ն որոշմամբ, սույն թվականի մայիսի 17-ին ՀՀ Սյունիքի մարզի Շինուհայր, Տաթև, Հալիձոր, Հարժիս, Սվարանց, Խոտ, Սանձատափ, Քաշունի համայնքներում անցկացվեց տեղական հանրաքվե:
Հանրաքվեին դրված էր հետևյալ հարցը. <<Համաձա՞յն եք, որպեսզի Շինուհայրի, Տաթևի, Հալիձորի, Հարժիսի, Սվարանցի, Խոտի, Սանձատափի, Քաշունիի համայնքները միավորվեն` Տաթևի համայնք անվանմամբ, Շինուհայրի համայնքի կենտրոնով, Շինուհայր, Տաթև, Հալիձոր, Հարժիս, Սվարանց, Խոտ, Տանձատափ, Քաշունի բնակավայրերով>>:
Համայնքների խոշորացման ծրագրի մեջ ընդգրկված նշված ութ գյուղական համայնքների հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող անձինք կողմ են քվեարկել (նախնական տվյալներով ավելի քան 90%) վերոհիշյալ հարցին:
Սյունիքի մարզպետարան