Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Խորհրդարանական ընդդիմությունը պայքարում է էլեկտրաէներգիայի թանկացման դեմ (Տեսանյութ)

Մայիս 18,2015 12:12

Քիչ առաջ ավարտվել է ՀՅԴ, ՀԱԿ, ԲՀԿ եւ «Ժառանգություն» խորհրդարանական ընդդիմադիր խմբակցությունների աշխատանքային քննարկումը`կապված էլեկտրաէներգիայի սակագնի հնարավոր թանկացման հետ: Ընդդիմադիրները փորձում են գտնել թանկացման դեմ պայքարի առավել օպտիմալ տարբերակը:

ՀԱԿ-ն ուրբաթ օրը, հիշեցնենք, առաջարկել էր ստորագրահավաք սկսել`ժամանակավոր հանձնաժողով կազմելու համար: ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն եւ «Ժառանգությունը», ինչպես քննարկման ավարտից հետո լրագրողներին ասաց ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը, առավել նպատակահարմար են գտնում ընդլայնված խորհրդարանական լսումներ հրավիրելը: Փակ, թե բաց`դեռ կորոշեն: Նա կարեւոր է համարում, որ լսումներին մասնակցեն եւ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի ղեկավարը եւ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հայ ներկայացնող բոլոր կազմակերպությունների ղեկավարները, որպեսզի հնարավոր լինի հասկանալ, թե ինչո՞ւ պիտի ՀՀ քաղաքացին վճարի մասնավոր ընկերությունների վատ մենեջմենթի համար:

Ընդդիմադիրները, պայքարի մեթոդի ընտրության հարցում, դեռ վերջնական որոշման չեն հանգել:

Այլ մանրամասները`տեսանյութում

Ինչո՞ւ ՕԵԿ-ը չի մասնակցում Aravot.am-ի հարցին, ՕԵԿ-ական Հովհաննես Մարգարյանն ասաց, որ իրենք կողմ են եւ միանալու են ՀԱԿ-ի նախաձեռնած ստորագրահավաքին: Իսկ այսօրվա քննարկումից, տեխնիկական պատճառներով, ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը չի մասնակցել:

Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ ՀԱԿ-ի առաջարկը`ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու համար, իրենք չեն մերժում, պարզապես, ավելի նպատակահարմար է, որ դրան անդրադառնան լսումներից հետո:

ԲՀԿ-ն նաեւ պատրաստել է էլեկտրաէներգիայի թանկացումը կանխելու տնտեսական փաստարկները, որոնք ներկայացվելու են ՀՀ վարչապետին եւ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին: Ըստ այդմ, ԲՀԿ-ում առաջարկում են առողջացնել էլեկրաէներգիական համակարգի ամբողջ շղթան`արտադրող կայաններից մինչեւ ՀԷՑ ՓԲԸ եւ սպառող: Վերջինիս մասով, խոսքը վերաբերվում է սպառողների իրավունքների պաշտպանության իրավապայմանագրային դաշտին: ԲՀԿ-ի առաջարկներն ավելի ուշ նաեւ կհրապարակվեն:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031