Վաղը Աջարիայի Չակվի քաղաքում մեկնարկող շախմատի Եվրոպայի կանանց 16-րդ անհատական առաջնությանը մասնակցելու համար գրանցվել է 19 երկրների 99 շախմատիստուհի, որոնցից 53-ը՝ գրոսմայստեր:
Վրաստանում մեր հանրապետությունից հանդես են գալու Լիլիթ Մկրտչյանը, Էլինա Դանիելյանը, Լիլիթ Գալոյանը, Մարիա Կուրսովան, Աննա Հայրապետյանը, Մարիա Գեւորգյանը, Սուսաննա Գաբոյանը եւ Սիրանուշ Ղուկասյանը:
Առաջնության 14 լավագույնները աշխարհի հաջորդ առաջնությանը մասնակցելու իրավունք կստանան: Ընդհանուր մրցանակային ֆոնդը 60 հազար եվրո է:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ