Լրահոս
Օրվա լրահոսը

Աղվան Հովսեփյանի տեղեկացմամբ, ռուս սպաների զգալի մասն ազատվել է աշխատանքից

Մայիս 18,2015 11:53

«Քրեական գործերով տեղեկատվություն ստանալու սկզբունքները» Ծաղկաձորյան քննարկման ժամանակ ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը Aravot. am-ի հարցին, թե ինչ զարգացումներ կան այս տարվա հունվարին Գյումրիում Ավետիսյանների սպանդի գործով, պատասխանեց. «Բոլոր անհրաժեշտ գործողությունները մենք կատարել ու կատարում ենք, որպեսզի գործի հանգամանքները բացահայտվեն: Վստահ եմ , որ գործն ավարտվելուց հետո մանրամասն նույնպես ձեզ կիրազեկենք»:

Ռուսական կողմի հետ համագործակցության վերաբերյալ հարցին ի պատասխան՝ նա նշեց, որ հայկական կողմն ամեն ինչ անում է, որպեսզի մեր իրավասությունների սահմաններում ապացույցներ ձեռք բերի, ռուսական կողմը ՝նույնպես:

Ի դեպ, ռուսական ռազմաբազայի մի շարք սպաներ ենթարկվել են քրեական պատասխանատվության. հարուցվել են քրեական գործեր՝ իրենց ծառայողական պարտականությունների անբարեխիղճ կատարման, չարաշահումների համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031