Լրահոս
Օրվա լրահոսը

Մեր հերոսը փորձում է սխալ բաներ անել. Լ. Ալեքսանյանը՝ Ժ. Սեֆիլյանին. «Ա1+»

Մայիս 18,2015 11:50

Հանրապետական պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը «100 ամյակն առանց ռեժիմի» շարժման անդամներին կալանավորելու, իսկ այնուհետեւ ստորագրությամբ բաց թողնելու գործում չի հերքում, որ քաղաքական էլեմենտներ կային, միաժամանակ նրանց գործողությունները գնահատում է քրեական։

«Օրենքի խախտումը միայն մարդ ծեծելը չէ։ Պետությունը ինքը կարգավորող եւ պարտադրող օրգան է, հենց դրա համար է ստեղծվել։ Այսօր, եթե պետությանը, սահմանադրությանը դեմ քայլեր են արվում, պետությունը պարտավոր է մի քանիսին պատժի, որ մնացածի իրավունքները պաշտպանի»,- «Ա1+»-ին ասաց ՀՀԿ պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը։

Հիշեցնենք, որ ապրիլի 7-ին Հիմնադիր խորհրդարանի 5 անդամները՝ Ժիրայր Սեֆիլյանը, Գարեգին Չուգասզյանը, Գեւորգ Սաֆարյանը, Պավլիկ Մանուկյանը, Վարուժան Ավետիսյանը կալանավորվեցին ապրիլի 24-ին ընդառաջ զանգվածային անկարգություններ նախապատրաստելու հոդվածով։ Սակայն մայիսի 4-ին նրանց նկատմամբ ընտրված խափանման միջոցը փոխվեց քաղաքից չբացակայելու մասին ստորագրությամբ։

Մանրամասն՝ կարդացեք այստեղ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031