Խորհրդարանական ընդդիմադիր քառյակը՝ ԲՀԿ, ՀԱԿ, ՀՅԴ եւ «Ժառանգություն», տեւական ժամանակյա տարանջատումից հետո այսօր կրկին համատեղ նիստ է անցկացնում: Նիստը ընթանում է ԲՀԿ խմբակցությունում, որին մասնակցում են ընդդիմադիր խմբակցությունների ղեկավարները, ԲՀԿ-ից՝ նաեւ Միքայել Մելքումյանը:
Խորհրդարանական ընդդիմության վերամիավորման այս առիթը էլեկտրաէներգիայի սակագնի հնարավոր թանկացումն է:
Հիշեցնենք՝ ուրբաթ օրը հրավիրած ճեպազրույցում ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը հայտարարել էր, որ այսօր ստորագրահավաք են նախաձեռնելու էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման հարցը խորհրդարանական այս քառօրյայի լիագումար նիստում հրատապ կարգով մտցնելու համար:
Սակայն, Aravot.am-ի տեղեկություններով, այժմ ընթացող նիստում ընդդիմադիր քառյակը քննարկում է էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման հարցով խորհրդարանական լսումներ հրավիրելու հարցը:
Կարդացեք նաև
Թե ինչու նիստին չի մասնակցում խորհրդարանական 5-րդ ընդդիմադիր ուժը՝ ՕԵԿ-ը, Aravot.am-ը կտեղեկացնի առաջիկայում:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ