Լրահոս
Օրվա լրահոսը

ՓԻՆՔ Արմենիան իշխանություններին կոչ է արել հարգել ԼԳԲՏ մարդկանց իրավունքները

Մայիս 18,2015 11:03

«Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» ՀԿ-ն «Հոմոֆոբիայի և տրանսֆոբիայի դեմ պայքարի միջազգային օրվա» շրջանակներում ՀՀ նախագահին, Ազգային Ժողովի պատգամավորներին և կառավարությանը նամակ է հղել` կոչ անելով պաշտպանել ԼԳԲՏ (լեսբի, գեյ, բիսեքսուալ, տրանսգենդեր) անձանց իրավունքները և զերծ մնալ նրանց նկատմամբ խտրական վերաբերմունքից:

Նամակում նշված է, որ Հայաստանում ԼԳԲՏ անձանց իրավունքների խախտումների դեպքեր կարելի է հանդիպել կյանքի ցանկացած ոլորտում՝ ընտանիք, զինված ուժեր, եկեղեցի, օրինապահ մարմիններ, զբաղվածության ոլորտ, հանրային տարածքներ, ժամանցի վայրեր, առողջապահական ու կրթական հաստատություններ, ԶԼՄ-ներ:

ՓԻՆՔ Արմենիան պետական այրերին կոչ է արել`

·         Մշտադիտարկել սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության հիմքով ուղղակի և անուղղակի խտրականության դեպքերը և ուսումնասիրել առկա իրավական կարգավորումները ոլորտում, ինչպես նաև հանդես գալ նոր օրենսդրական կամ առկա օրենքներում փոփոխությունների իրականացման առաջարկով։

·         Ապահովել ՀՀ–ում օրենսդրական կարգավորումներ` պայքարելու սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության հիմքով խտրականության դեմ` ապահովելով հավասար իրավունքներ և հարգանք լեսբի, գեյ, բիսեքսուալ և տրանսգենդեր անձանց նկատմամբ։

ՀՀ նախագահին հասցեագրված նամակում Սերժ Սարգսյանին նաև հորդորել են չպարգևատրել պետական նշանակության մրցանակներով այն անձանց և կազմակերպություններին, որոնք հանդես են գալիս բացահայտ ատելության կոչերով` թիրախավորելով ՀՀ ԼԳԲՏ քաղաքացիներին և նրանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող անձանց:

Պատգամավորներին ուղարկված նամակում նաև կոչ է արված ՀՀ ԱԺ ամբիոնը այլևս չօգտագործել որպես ատելության կոչերի հարթակ:

Կառավարությունից ակնկալվում է նաև սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության հիմքով խտրականության կանխարգելման ու արգելմանը վերաբերող Համընդհանուր պարբերական դիտարկման արդյունքում կատարված առաջարկությունների ընդունումն ու իրականացումը:

ՓԻՆՔ Արմենիան պաշտոնյաներին բացիկներ է նվիրել, որտեղ գրված են բռնության և խտրականության ենթարկված ԼԳԲՏ մարդկանց անձնական պատմությունները:

 

«Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք»

հասարակական կազմակերպություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031