Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Տղամարդի՛կ, ընտրեք հագուստ՝ ըստ արտաքինի

Մայիս 18,2015 11:00

Հագուստի ճիշտ ընտրությամբ կարելի է քողարկել մարմնի թերությունները, շեշտել խառնվածքի եւ բնավորության անհատական առանձնահատկությունները:
Շիկահեր եւ կապուտաչյա տղամարդկանց մասնագետները խորհուրդ են տալիս կրել մոխրագույն եւ երկնագույն երանգների հագուստ, իսկ սեւահերներին` շագանակագույն եւ դարչնագույն: Բարձրահասակ եւ նիհար տղամարդկանց խորհուրդ է տրվում կրել շատ կոճակներով կոստյումներ: Ցանկալի է, որ բարձրահասակ եւ նիհար տղամարդու միաեզր կոստյումը կոճկվի առնվազն երեք կոճակով: Այսպիսի տղամարդկանց խորհուրդ չի տրվում հագնել շատ երկար կամ ուղղահայաց գծեր ունեցող պիջակներ: Նախընտրելի են բաց գույնի պիջակներն ու մուգ տաբատը, որը թույլ կտա, որ շատ բարձրահասակ չերեւա: Գեր տղամարդկանց խորհուրդ է տրվում առաջնորդվել հակառակ կանոններով` պիջակը պետք է կոճկվի միայն մեկ կոճակով, տաբատը լայն չլինի:

Ուղղահայաց գծերը քանի որ մարդուն նիհար ու սլացիկ տեսք են հաղորդում, ուստի այն խորհուրդ է տրվում այդպիսի գծերով հագուստ կրեն գեր եւ ցածրահասակ տղամարդիկ: Մեծ փորով տղամարդիկ պետք է հետեւեն այն կանոնին, որ եթե ուզում են իրենց փորը արտահայտված չերեւա, ապա հագնեն կոստյում-եռյակ (ժիլետով), որը քողարկում է գիրությունը:

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
16.05.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031