Այս օրերին աշխարհում առաջինը Հայոց ցեղասպանությունը ճանաչած Ուրուգվայի մայրաքաղաքում ընթանում է շախմատի Ամերիկա մայրցամաքի առաջնությունը, որին մասնակցող 13 երկրների 153 ներկայացուցիչների մեջ են նաեւ ցեղասպանությունից մազապուրծ եղած հայ երկու ընտանիքների ժառանգորդներ՝ Բրազիլիան ներկայացնող գրոսմայստեր Գրիգոր Սեւագ Մխիթարյանը եւ ուրուգվայցի Արամ Չամլյանը:
Առաջնության պաշտոնական կայքէջը ֆոտո ռեպորտաժների մեջ հրապարակել է նաեւ մի լուսանկար, որտեղ պատկերված է Մոնտեվիդեոյի փողոցներից մեկում Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված Անմոռուկի խորհրդանշանով պաստառը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ