Ուրուգվայի մայրաքաղաքում շարունակվում է շախմատի Ամերիկա մայրցամաքի առաջնությունը:
Չորրորդ տուրում ուրուգվահայ շախմատիստ, 20-ամյա Արամ Չամլյանը (նկարում) երկրորդ անընդմեջ հաղթանակը տարավ եւ 2,0 միավորով 153 մասնակիցների ցուցակում մտավ առաջին հարյուրյակ՝ հանգրվանելով 95-րդ տեղում: Արամը կես միավոր է ետ մնում Բրազիլիան ներկայացնող գրոսմայստեր Գրիգոր Սեւագ Մխիթարյանից, որն ընթանում է 43-րդ հորիզոնականում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ առաջնության կայքէջի