Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հաղարծինը, Թեղուտը եւ Գոշը դեմ են համայնքների խոշորացմանը

Մայիս 18,2015 00:33

Տավուշի մարզի թիվ 41 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովից տեղեկացանք, որ մայիսի 17-ին կայացած   տեղական  հանրաքվեների արդյունքում, նախնական  արդյունքներով, Խաչարձանում համայնքների խոշորացմանը կողմ են քվեարկել 97, դեմ՝ 24 ընտրող, Աղավնավանքում՝ 140 կողմ, 17 դեմ, Հովքում՝ 76 կողմ, 65  դեմ, Գոշի տեղամասերից մեկում համայնքների խոշորացմանը կողմ է  քվեարկել 49, դեմ՝ 142 ընտրող, Գոշի երկրորդ տեղամասում  խոշորացմանը կողմ է քվեարկել 54, դեմ՝ 30 ընտրող, Թեղուտում   համայնքների  խոշորացմանը  կողմ է քվեարկել 167, դեմ՝ 222, Հաղարծնում  համայնքների միավորմանը կողմ են քվեարկել 263 դեմ՝ 428 ընտրող:  Թիվ 41 ԸԸՀ հանձնաժողովից տեղեկացանք, որ դեռեւս ամփոփվում են Դիլիջանի   11 ընտրական  տեղամասերում  քվեարկության տվյալները:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031