Լրահոս
Օրվա լրահոսը

Ինժեների, ուսուցչի եւ բժիշկի թափուր աշխատատեղեր կան

Մայիս 17,2015 23:33

Զբաղվածության պետական աջակցության ծրագրերը, որոնք նոր օրենքով 2014 թվականից ներդրվել են՝ շուրջ 13 են, որոնք վերաբերում են գործազուրկներին: Այս ծրագրերից յուրաքանչյուրը աջակցության առանձին ձեւ է գործազուրկ անձին, որը հնարավորություն է ընձեռնում, որպեսզի տվյալ անձը դառնա կայուն զբաղված կամ ինքնազբաղված:

«Կա մասնագիտական ուսուցման ծրագիր, որը մինչեւ 6 ամիս տևողությամբ է, կամ ենթադրվում է վերապատրաստմամբ, որը ամբողջությամբ նոր մասնագիտության ուսուցանում է ենթադրում»,-Aravot.am-ի հեն զրույցում ասաց աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի՝ աշխատանքի եւ զբաղվածության վարչության պետ՝ Թադեւոս Ավետիսյանը Աղվերանում՝ Ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի վերաբերյալ սեմինարի շրջանակներում: Նա, ներկայացնելով ծրագրերի դրական կողմերը, ասաց, որ երբ որ անձը չունի մասնագիտական որակավորում, իրեն առաջարկվում է մասնագիտական ուսուցում, որպեսզի սովորի մասնագիտություն՝ ըստ աշխատաշուկայի պահանջարկի: «Ուսուցման ավարտին ուղղորդվում է գործատուի մոտ: Այս ծրագրի մասնակիցների 50% -ից ավելին տեղավորվում են աշխատանքի»:

Ըստ պարոն Ավետիսյանի՝ թափուր աշխատատեղերը հիմնականում պահանջում է հետեւյալ մասնագիտական որակավորումները՝ ինժեներական, բարձր տեխնոլոգիաների ոլորտի մասնագիտություններ, կան նաեւ բանվորական մասնագիտությունների թափուր աշխատատեղեր, իսկ որոշ բնակավայրերում՝ ուսուցիչների, բժիշկների որոնք պարբերաբար չեն համալրվում:

Ներկայացվող մյուս ծրագիրը փոքր բիզնեսի աջակցությանն  է վերաբերում, որն աշխատաշուկայում ոչ մրցունակ անձանց տրամադրվում է մեկ միլիոն անվերադարձ դրամական աջակցություն. այն անձը, որն ունի բիզնես գաղափար, նախ անցնում է բիզնես ուսուցում, կազմվում է բիզնես ծրագիրը: Տրամադրվող գումարի կեսը տրամադրվում է սարքավորումներ ձեռք բերելու համար, իսկ մնացած մասը նախատեսվում է վճարել եկամտային հարկերը, սոցիալական վճարները, տվյալ ձեռներեցի աշխատավարձի փոխհատուցում: Անցած տարի իրականացվել է 80 ծրագիր, այս տարի եւս նույնքան ծրագիր պատրաստվում է իրականացվել:

Անուշ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031