Լրահոս
Օրվա լրահոսը

Սահմանապահները   ծանոթացել են Բերդի տարածաշրջանի պատմությանը

Մայիս 17,2015 20:36

Մայիսի 16-ին՝ ժամը 18-24-ը, Բերդ քաղաքի պատմության եւ կենցաղի թանգարանում անցկացվել է «Թանգարանային գիշեր» միջոցառում, եղել են բազմաթիվ այցելուներ:  Ներկայացվել են նաեւ  Բերդ քաղաքից Միշա  Հովհաննիսյանի գծանկարները,  հայոց ցեղասպանությանը նվիրված  Բերդի նկարչական դպրոցի սաների աշխատանքները, Հայրենական մեծ պատերազմում զոհված ավելի քան 300 բերդցիների լուսանկարները: Ընդհանրապես, այդ թանգարանի դռները մշտապես բաց են այցելուների համար, մուտքի վճար չկա:

скачанные файлы

Թանգարան են այցելել նաեւ  տարածաշրջանի սահմանապահ զորամասի զինծառայողները, ովքեր  ծանոթացել են   տարածաշրջանի հինավուրց պատմության եւ կենցաղի նմուշներին:  Բերդի գեղատեսիլ  Սորանի բարձունքում հառնող թանգարանի տնօրեն Արթուր Երկանյանը հայտնեց,որ թանգարանի աշխատակիցներն արդեն մի շաբաթ  թանգարանի շրջակայքում ծառատունկ են կատարում: Տեսնելով այդ՝  սահմանապահ զինվորները եւս  տարածքում ծառեր են տնկել:

 

 

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031