Ուրուգվայի մայրաքաղաք Մոնտեվիդեոյում ընթացող շախմատի Ամերիկա մայրցամաքի առաջնությունում բրազիլահայ գրոսմայստեր Գրիգոր Սեւագ Մխիթարյանը (նկարում) երեք տուրից հետո 50 տոկոսանոց արդյունք է ցույց տվել եւ 1,5 միավորով ընթանում է 45-րդ հորիզոնականում: Առաջնության երկրորդ հայ մասնակիցը՝ ուրուգվայցի Արամ Չամլյանը, երկու անընդմեջ պարտությունից հետո հաղթանակ է տոնել:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ