Զագրեբում անցկացված սամբոյի Եվրոպայի առաջնությունում մարզաձեւի Հայաստանի ներկայացուցիչներն ավանդույթի համաձայն մեդալների հավաքածուն հարստացրին նոր պարգեւներով:
Մեր մարզիկներն ընդհանուր առմամբ նվաճեցին հինգ մեդալ: Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը նվաճեց 52 կգ քաշային Տիգրան Կիրակոսյանը, պատվո պատվանդանի երկրորդ աստիճան բարձրացավ Էռնեստ Հայրապետյանը՝ 57 կգ, իսկ Մաքսիմ Մանուկյանը՝ 57 կգ, Վաչիկ Վարդանյանը՝ 68 եւ Մավրիկ Նասիբյանը՝ 74 կգ, բավարարվեցին բրոնզե մեդալով:
Զագրեբում մեր սամբիստները մրցակցական լուրջ փորձաշրջան անցան Բաքվում կայանալիք Եվրոպական խաղերից առաջ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև
Լուսանկարը՝ Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի