Խաբարովսկում ավարտվեց ԽՍՀՄ հերոս Կոնստանտին Կորոտկովի միջազգային հուշամրցաշարը, որին մասնակցեցին 16 երկրների բռնցքամարտիկներ:
Հայաստանը մրցավայր ժամանել էր հինգ մարզիկով ու բոլորն էլ մեդալով են տուն վերադառնում: Այս առումով Հայաստանը միակ երկիրը դարձավ մրցաշարում:
Ոսկե մեդալ նվաճեցին 64 կգ քաշային Գոռ Երիցյանը եւ գերծանր քաշային Աղասի Մեհրաբյանը (նկարում): Վլադիմիր Մարգարյանը 69 կգ քաշային կարգում արժանացավ արծաթե մեդալի, իսկ Արթուր Հովհաննիսյանը՝ 49 կգ եւ Հարություն Ավետիսյանը՝ 81 կգ, դարձան մրցաշարի բրոնզե մեդալակիրներ:
Հատկապես ուրախացնում է Աղասի Մեհրաբյանի ձեռքբերումը, քանի որ վերջին տարիներին մեր հանրապետությունը գերծանր քաշային կարգում հաջողություն չէր ունենում:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ ՀԲՖ-ի