Ինչպես տեղեկացրել ենք, այսօր Գյումրիում անցկացվում է Եվրոպայի օր, այդ պատճառով էլ ՀՀ-ում Եվրամիության անդամ երկրների՝ Լիտվայի, Մեծ Բրիտանիայի, Չեխիայի, Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպաները Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեայի գլխավորությամբ այսօր այցելեցին Գյումրի:
Տոնական միջոցառումների մեկնարկը պիտի տրվեր Գյումրիի կենտրոնական Վարդանանց հրապարակում նախատեսված տեղեկատվական ցուցահանդեսով, որտեղ ներկայացնելու էին Գյումրիում ու հարակից շրջաններում ԵՄ օժանդակությամբ իրականացվող ծրագրերը: Այդ պատճառով էլ տաղավարներն էին տեղադրել դրսում, սակայն մինչ դեսպանները, հանդիպելով Սամվել Բալասանյանի հետ, իջան ներքև, որպեսզի մասնակցեն ցուցահանդեսին, տեսան, որ իրենց տաղավարները կրելով բերում են քաղաքապետարանի շենք:
Քաղաքապետարանի աշխատակիցները նրանց նախազգուշացրեցին, որ տաղավարները քամին քշել է, հետևաբար և ստիպված են ցուցահանդեսն անցկացնել քաղաքապետարանի առաջին հարկում: Դեսպանները փոքր-ինչ խառնվեցին իրար, սակայն տեսնելով քաղաքապետարանի՝ տաղավարները կրող ու դասավորող աշխատակիցներին, հանգստացան: Քիչ անց՝ երեկոյան ժամը 18:30-ին, Գյումրիի Կենտրոնական հրապարակում նախատեսված է նաև Եվրոպայի օրվան նվիրված բացօթյա համերգ, սակայն նշենք, որ այսօր Գյումրիում և՛ ցուրտ է, ՚և՛ մռայլ, անձրևային եղանակ:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Կարդացեք նաև
Դեսպանները մինչև իջնելն էլ էին տեղյակ, իսկ ներս բերողները քաղաքապետարանի աշխատակիցները չէին, թող իրենց մեջ չգցեն։
очень хороший концерт спасибо мэру нашего города.Жаль что концерт быстро закончился .Как только уехали гости.Спасибо за живой звук.Будем надеятся,что лето впереди и концерты еще будут.