Լրահոս
Օրվա լրահոսը

Համայնքների խոշորացման հանրաքվեին՝  ցածր մասնակցություն

Մայիս 17,2015 17:51

Մայիսի 17-ին Դիլիջան քաղաքում  եւ հարակից Գոշ, Հաղարծին, Թեղուտ, Խաչարձան, Աղավնավանք, Հովք գյուղերում կայանում են համայնքների խոշորացման վերաբերյալ տեղական հանրաքվեներ: Դրանք անցնում են ընտրողների  ոչ ակտիվ մասնակցության պայմաններում:

Տավուշի մարզի թիվ 41 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Աիդա Սարգսյանից տեղեկացանք ժամը 17-ի դրությամբ համայնքներում  քվեարկության մասնակցածների  թիվը: Այդ ժամի  դրությամբ  Աղավնավանք գյուղում քվեարկության իրավունք ունեցող  267 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 136-ը, Հովքի 319 ընտրողից՝ 120-ը, Հաղարծնի  տեղամասերից մեկի 1386 ընտրողից՝ 210-ը, մյուսում՝ 1564 ընտրողից՝ 345ը:скачанные файлы

Գոշի տեղամասերից մեկում քվեարկության իրավունք ունեցող 548 ընտրողից ժամը 17-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է 150-ը, մյուս տեղամասի 267 ընտրողից ՝ 83-ը: Թեղուտում ժամը 17-ի դրությամբ քվեարկության մասնակցության իրավունք  ունեցող 1138 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 362-ը, Խաչարձանում՝ 275-ից  116-ը:

Դիլիջան քաղաքի  ընտրական 11 տեղամասերում եւս ժամը 17-ի դրությամբ քվեարկության մասնակցությունը ցածր է: Ըստ տեղամասերի քվեարկության  իրավունք ունեցողներից քվեարկել են՝  1371-ից՝  74-ը, 1172-ից՝  185-ը, 1314-ից՝ 108-ը, 1537-ից՝ 170-ը, 1059-ից՝  223-ը, 1138-ից՝ 220-ը,1764-ից՝ 230-ը, 1321-ից՝ 220-ը, 967-ից՝ 220-ը, 1680-ից՝ 248-ը, 1345-ից՝ 218-ը:

Աիդա Սարգսյանը հայտնեց, որ հանրաքվեի ընթացքի վերաբերյալ բողոքներ չկան:

 

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Zaven says:

    Վերջապես միավորվում ենք; ամեն մարզում մի երկու գյուղապետարանը ծով ա, քանզի փոքրաթիիվ համայնքներ են հիմնականում, դպրոցներն էլ կարելի է միավորել, էլի շատ-շատ բաներ: Որքան կուրախանար Եղ. Չարենցը, ով իր ժամանակին ասում էր,-Ով հայ ժողովուրդ, քո փրկությունը քո միասնության մեջ է: Փրկվելու ենք…

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031