Լրահոս
Օրվա լրահոսը

«Ռիգայի գագաթաժողովից հետո էլ կյանքը կշարունակվի». Տրայան Հրիսթեա (Տեսանյութ)

Մայիս 17,2015 17:16

Եվրամիության անդամ երկրների՝ Հայաստանի Հանրապետությունում Լիտվայի, Մեծ Բրիտանիայի, Չեխիայի, Լեհաստանի արտակարգ և  լիազոր դեսպաները  Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեայի գլխավորությամբ  այսօր այցելեցին Գյումրի՝ Եվրոպայի օրը նշելով  այս  քաղաքում: Մինչ մշակութային միջոցառումներն սկսելը, նրանք հյուրընկալվեցին Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի մոտ: Տրայան Հրիսթեան նշեց, որ իրենք չեն խախտել ավանդույթը. ինչպես անցած տարի, այս անգամ ևս Եվրոպայի օրը սկսել են նշել Գյումրիից,  հետո նոր կտոնեն մայրաքաղաքում: Քաղաքապետի հետ հանդիպումը բավական երկար տևեց, քննարկվեցին համագործակցությանը վերաբերող հարցեր. Տրայան Հրիսթեան թվարկեց այն ծրագրերը, որոնք իրականացրել և  նախատեսում են իրականացնել Հայաստանում, իսկ Գյումրու քաղաքապետը  ժամեր շարունակ ու  ամեն կերպ փորձում էր նրանց համոզել, որ մի արդյունավետ ու հետաքրքիր  ծրագիր  էլ սկսեն Գյումրիում: скачанные файлы скачанные файлы

Խոսակցությունը հատկապես ձգձգվեց այն պատճառով, որ Տրայան Հրիսթեան, խոսելով Եվրոպայի կողմից Հայաստանում իրականացված ծրագրերի մասին, հայտնեց, որ իրենք նպատակ ունեն աջակցելու փոքր ու միջին բիզնեսով զբաղվող սկսնակ ձեռնարկատերերին, ինչպես նաև խթանելու  արտահանումը դեպի Եվրոպա: Տրայան Հրիսթեան մասնավորապես ասաց. «Հայաստանի Հանրապետության հետ մենք  անցած տարվա նոյեմբերին ստորագրել ենք ընդհանուր  համաձայնագիր, որի շրջանակներում Հայաստանին կտրամադրվի 140-ից 170 միլիոն եվրոյի չափով  աջակցություն, սա ևս մեկ ապացույց է մեր հանձնառության և միտվածության, համագործակցությունը հաճախ իրականացնելու»:

Դեսպանը Ռիգայի գագաթաժողովին  անդրադարձավ քաղաքապետարան ոտք դնելուն պես. «Հայաստանում հատուկ տարի է Եվրոպայի օրվա նշելու կապակցությամբ, որովհետև Եվրոպայի օր նշում ենք անմիջապես Ռիգայի գագաթաժողովից առաջ. հուսով ենք, որ այս գագաթաժողովի շրջանակներում  մեր ղեկավարները, առաջնորդները որոշումներ կայացնեն այն մասին, թե ինչպես է շարունակվելու համագործակցությունը Հայաստանի և Եվրամիության միջև: Մեծապես համոզված եմ, որ  Ռիգայի գագաթաժողովի շրջանակներում  որոշումներ կկայացվեն մասնավորապես այն հանձնառությունների վերաբերյալ, որի շրջանակներում մենք համագործակցում ենք Հայաստանում»: Նա նշեց նաև, որ  Ռիգայի գագաթաժողովից հետո էլ կյանքը կշարունակվի, ինչպես շարունակվեց Վիլնյուսի գագաթաժողովից հետո:

Լրագրողներից մեկի այն հարցին, թե նորմալ համարո՞ւմ է, որ ԵՏՄ անդամ Հայաստանը փաստաթղթեր ստորագրի Ռիգայում, դեսպանն ասաց. «Շատ նորմալ է, որ Հայաստանի հանրապետությունը մասնակցում է տարբեր փաստաթղթերի քննարկմանը Ռիգայի գագաթաժողովի շրջանակներում: Հավասարապես ինչպես ՀՀ-ն անդամակցում է Եվրասիական տնտեսական միությանը, այնպես էլ լիարժեք անդամ է  Արևելյան գործընկերության շրջանակներում, համապատասխանաբար ինչպես  և մնացած  բոլոր երկրները՝ Բելառուսը, Մոլդովան, Ուկրաինան, Վրաստանը, Ադրբեջանը, Հայաստանը նույնպես այդ որոշումները կարող է ընդունել»:

Նունե ԱՐԵւՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031