Լրահոս
Օրվա լրահոսը

Սեզոնային զբաղվածության ծրագրով գյուղացին դարձյալ հող է մշակում

Մայիս 17,2015 13:14

«Անապահով գյուղացին այսօր հնարավորություն ունի հենց իր սեփական հողը մշակել եւ գումար վաստակել, այսինքն` նա պետության կողմից օրական 4000 դրամ վարձատրություն է ստանում սեփական հողը մշակելու համար»,- այսպես պատասխանեց աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը Aravot.am-ի այն հարցին, թե գյուղական համայնքներում աջակցող ի՞նչ ծրագիր է գործում: Շարունակելով իր խոսքը՝  նախարարն ասաց, որ այս ծրագրի շահառուները ավելանում են եւ շատ գյուղացիներ, որոնք տասնյակ տարիներով չէին մշակում իրենց սեփական հողը եւ վկայականներն էլ հանձնել էին՝ ետ են վերցրել: «Այս ծրագիրը նպաստում է ե՛ւ  չմշակվող հողատարածքների կրճատում, ե՛ւ գյուղում զբաղվածության խնդրի կարգավորում»:

Գյուղացուն աջակցող այս ծրագիրը կոչվում է սեզոյանին զբաղվածություն անունը, որը տեւում է 180 օր, որի համար տրամադրվում է 350 հազար դրամ: Ծրագրից հիմնականում կարող են օգտվել սահմանամերձ, բարձր լեռնային գյուղերի այն բնակիչները, որոնք անապահով են, ունեն հաշմանդամություն ունեցող անձ, կամ անչափահաս երեխաներ:

Անուշ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031