Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ապուր «Սոլյանկա»

Մայիս 17,2015 12:00

Սա այն դեպքն է, երբ չենք կարող ասել, որ այս ապուրը օգտակար է կամ առողջ սնունդ է: Ոչ, սակայն, նաեւ չենք կարող չխոստովանել, որ այն յուրահատուկ է, համեղ, հագեցնող, արագ պատրաստվող եւ որոշակի դեպքերում ուղղակի փրկություն է: Օրինակ, տոներից հետո, երբ ահագին մսամթերք է մնացել, եւ պետք է շտապ օգտագործել, որ չփչանա: Կամ երբ շատ արագ պատրաստվող ապուր է պետք, եւ ժամանակ չկա միս կամ հավ եփելու:

Անհրաժեշտ մթերքները

Բուսական յուղ- 2 ճաշի գդալ

Սոխ-1 գլուխ

Ալյուր-2 ճաշի գդալ

Լոլիկի մածուկ-3 ճաշի գդալ

Երշիկեղեն (ինչ պատահի՝ խոզաճարպ, բաստուրմա, նրբերշիկ, ապխտած կամ եփած երշիկեղեն եւ այլն, որոշ դեպքերում նաեւ աղ դրած ձուկ են ավելացնում, սակայն ես ձեռնպահ կմնամ ձեզ նման բան առաջարկելուց)-200-250 գրամի չափ

Թթու կամ մարինացված վարունգ- 10-15 հատիկ

Պահածոյացված կապար (каперсы)-5-10 հատիկ

Ձիթապտուղ (կարող եք օգտագործել ե՛ւ կանաչ, ե՛ւ սեւ ձիթապտուղ)-10-12 հատիկ

Դափնու տերեւ-2 հատ

Մատուցման համար՝ լիմոնի շերտեր, թթվասեր, կտրատած մաղադանոս

solyanka1

Պատրաստման եղանակը

Կաթսայի մեջ բուսական յուղով տապակել մանր կտրատած սոխը: Եթե ունեք նաեւ խոզաճարպ (сало), կարող եք դա էլ սոխի հետ միաժամանակ լցնել կաթսայի մեջ:

solyanka2solyanka3Երբ սոխը լավ տապակված լինի, ավելացրեք ալյուրը, լավ խառնեք, որպեսզի գնդեր չառաջանան, ավելացրեք լոլիկի մածունը, շարունակեք խառնել:

solyanka4Հավելեք կտրատած երշիկեղենը, թողեք երկու-երեք րոպե տապակվի, ապա ավելացրեք եռացրած ջուր կամ եթե ունեք՝ տավարի արգանակ: Երբ կսկսի եռալ, ավելացրեք նաեւ կտրատած մարինացված վարունգը, ձիթապտուղը, կապարը, դափնու տերեւը: Թողեք եւս երկու-երեք րոպե եւ անջատեք: Քանի որ բոլոր բաղադրիչները, ըստ էության, ջերմամշակման կարիք չունեն, երկար եփելու կարիք չկա:

solyanka5

Ապուրը մատուցեք կիտրոնի շերտերով եւ թթվասերով: Վրան լցրեք նաեւ թարմ կտրատած մաղադանոս:

Այս ապուրը շատ լավ ջերմացնում է ցուրտ երեկոներին, հատկապես՝ մի գավաթ օղիով: Զուր չէ, որ հատկապես տղամարդիկ են շատ սիրում այս ճաշատեսակը:

Բարի ախորժակ:

solyanka6

 

 

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031