Լրահոս
Օրվա լրահոսը

Արտեմ Ասատրյան. «Մարզերում աշխատատեղեր կան»

Մայիս 16,2015 23:01

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, այսօր Աղվերանում տեղի ունեցած Ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի վերաբերյալ սեմինարի ընթացքում խոսելով «Սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքի ներմուծությունների եւ նպատակների մասին, ասաց, որ մի կողմից ունենք սոցիալական ծառայությունների փաթեթ` հաստատված բյուջեով, մյուս կողմից դրա տրամադրման ապահովելու խնդիր ունենք` ճշգրիտ եւ արդյունավետ տրամադրումը: Ինտեգրված սոցիալական ծառայությունների տեղեկատվական համակարգի նպատակը, ըստ Արտեմ Ասատրյանի, հասարակության լայն շերտերին սոցիալական ոլորտին առնչվող արդյունավետ եւ որակյալ տեղեկատվական աջակցության տրամադրումն է:скачанные файлы

Թե երբ է համարվում, որ ընտանիքը ունի սոցիալական խնդիրներ, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական աջակցության վարչության պետ Աստղիկ Մինասյանը սեմինարի ընթացքում ասաց, որ այդ խնդիրների մի մասը, կամ մեծ մասը ընտանիքները կարողանում են ինքնուրույնաբար լուծել, այն դեպքում, երբ ընտանիքը չունի այն սոցիալական հմտություններն ու կարողությունները, որ կարողանա լուծել իր ընտանիքի սոցիալական խնդիրները. «Ես սա դիտարկում եմ որպես սոցիալական կարիք, որը մարդու սոցիալական հմտությունների բացակայությունն է: Ո՞ւր դիմի, ճանաչո՞ւմ է իր իրավունքները, կարողանո՞ւմ է տեր կանգնել դրան, մասնագիտություն ունի՞, մարդկանց հետ կարողանո՞ւմ է հարաբերություններ ձեւավորել, սրանք այն հատկանիշներն են, որը կարող են թույլ տալ անհատին լուծել իր խնդիրները»: Իսկ սոցիալական աշխատողը, ըստ տիկին Մինասյանի, պետք է աջակից, օգնող լինի տվյալ մարդուն, որպեսզի նա կարողանա ինքնուրույն որոշումներ կայացնի:скачанные файлы

Aravot.am-ի այն հարցին, թե անցյալ տարի որքան գործազուրկ է աշխատանքի տեղավորվել պետական աջակցության ծրագրով, նախարարը պատասխանեց. «Շուրջ 12 հազար անձ զբաղվածության ծրագրերի միջոցով գտել է աշխատանք, շատ է թե քիչ, ես չեմ կարող ասել, ամսական շուրջ 2 հազար աշխատատեղ է առաջարկվում, որից շուրջ 1000 աշխատատեղ էլ կրկնվում է: Մարզերում աշխատատեղեր կան, որոնք դեռ չեն ընդունվել»:

 

Անուշ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031