Լրահոս
Օրվա լրահոսը

Ահարոն Ադիբեկյան. «Նաիրիտի ճակատագիրը հայ հիմարության բացառիկ դեպքերից մեկն է»

Մայիս 16,2015 22:08

Համաշխարհային բանկի՝ «Նաիրիտ» գործարանի շահագործումը ոչ նպատակահարմար գտնելու եզրակացության առիթով այսօր հրավիրված մամուլի ասուլիսի բանախոսներից սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը նախ նշեց, որ իր առաջին բարձրագույն կրթությունը քիմիկոս-տեխնոլոգ մասնագիտությունն է եղել եւ ինքը պրակտիկա անցել է Պոլիվինիլացետատ գործարանում եւ մասամբ՝ Կիրովի անվան գործարանում: «Նաիրիտի» ճակատագիրը հայ հիմարության բացառիկ դեպքերից մեկն է: ԽՍՀՄ-ից դուրս գալուց փակվեց մոտ  հազար գործարան: Կային գործարաններ, որոնց կարիքը կար եւ դրանք չէին կարող փակվել: Բայց երբ մենք ՀՀՇ-ի պարագլուխներին հարցնում էինք, թե «Նաիրիտին» ինչի՞ եք ձեռք տալիս՝ Ռիժկովը 400 միլիոն ռուբլի խոստացավ էկոլոգիական հարցերը լուծելու համար, ասում էին՝ դու գիտե՞ս որ  բոլոր ռազմական ինքնաթիռների դողերը մեր Կաուչուկից են ստանում:

Հարցին, թե եթե չտանք, առանց դողի՞ են մնալու, պատասխանում էին՝ չէ, թող ուրիշ տեղից առնեն: Այսինքն, իրենք ուզում էին մեր մի աչքը հանել, նրանց երկուսը հանելու համար: «Նաիրիտը» կարող էր աշխատել, տալ քլորոպրենային կաուչուկ եւ դրա պահանջարկը կար ոչ միայն  Սովետական Միությունում եւ ոչ միայն Ռուսաստանում: Բայց ինչ եղավ, այն էլ եղավ: Հիմա խնդիրը հումքն է, որի գինն  ազդում է վերջին արդյունքի գնի վրա: Շուկան պահանջարկ ունի: Անցած տարի մենք նախագահին եւ վարչապետին առաջարկեցինք՝ Մեղրիում պարսկական նավթի բազայի վրա կառուցել նավթավերամշակման գործարան: Արտադրանքներից մեկը բուտադիենն էր, որը կլիներ մեր արտադրանքը, ազատ բոլոր մաքսերից, ցածր գնով: Բուտադիենի կաուչուկը քլորպրենից ոչ պակաս որակավոր է եւ օգտագործվում է նույն նպատակների համար: Ինձ ասացին խելագա՞ր ես, ինչե՞ր ես խոսում: Մեզ 4 միլիոն տոննա նավթ էր պետք: Թուրքիան, Վրաստանը, նույն Իրանը, Ռուսաստանը մեր մթերքն առնում էին: Ընդ որում, փողը տալիս էին չինացիները, տեխնոլոգիան՝ ռուսները, պարսիկներին պետք է խնդրեինք 180 կմ պլաստիկե խողովակաշար բերեին ու  այդ գործարանը կաշխատեր: Չեղավ: Եթե լիներ, հիմա կաուչուկը կունենար հումք եւ արդյունքում մենք կարող էինք տալ արտադրանք: Հիմա իմ խնդրանքը մասնագետներին հետեւյալն է. մի  հատ ճանապարհային քարտեզ ստեղծեն, բացի աուդիտից հիմնավորեն, թե կաուչուկը միջազգային շուկայում ինչ գին ունի, ծախսը որքան կլինի… այսինքն, պետք է մի սցենար, այլ ոչ վրդովմունք, մի հայտարարություն», – ասաց Ահարոն Ադիբեկյանը:

Հրաչ Թադեւոսյանը տեղում միջամտեց, որ այդ սցենարը կա եւ կառավարությունում է: «Ո՞ւր է: Մի հատ բերեք՝ հանրությանը ներկայացնենք: Մի հատ ասուլիս արեք, ասենք, որ օրինակի համար, քլորոպրենային կաուչուկի տոննան արժի ասենք այսքան: Դա պետք է հանձնվի հանրության քննարկմանը», – հակադարձեց սոցիոլոգը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Որպես մասնագետ քիմիկոս շատ խելացի մտքեր է ասում: Էդ գլուխգովան ՀՀՇ-ին դատելն էլ քիչ է, հիմա էլ նույնպես ղեկավարության ապուշության պատճառով պրոբլեմը դառնում է ողբերգություն: Նւոյնպես հանցագործություն է, որի համար ուրիշ երկրներում հրաժարակններ են հետևում, գլուխներ են թռնում:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031