Լրահոս
Օրվա լրահոսը

Աղվան Հովսեփյան.«Ինչո՞ւ բերման ենթարկել, քննիչի համոզելու արդյունքում Տիգրան Խաչատրյանը ներկայացել է»

Մայիս 16,2015 21:45

«Քրեական գործերով տեղեկատվություն տրամադրելու սկզբունքները» թեմայով այսօր Ծաղկաձորում ընթացող կլոր սեղանին մասնակցում էր ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը, որը երկու ժամից ավելի պատասխանեց լրագրողների հարցերին:

Նա անդրադարձավ Ժիրայր Սեֆիլյանի եւ նրա ընկերների, Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի դեմ իրականացված սպանդին, այդ գործի շրջանում իրականացված քննչական գործողությունների,  քննչական կոմիտեի գործունեությանը:

Մասնավորապես անդրադարձավ Սյունիքի մարզպետի որդու՝ Տիգրան Խաչատրյանին հարցաքննելուն:

Նա տեղեկացրեց, որ այս պահին Խաչատրյանը հարցաքննվում է.«Ինչո՞ւ բերման ենթարկել, քննիչի համոզելու արդյունքում նա ներկայացել է»:

Հարցին, թե պարզվե՞լ է, թե որն է շարժառիթը, Ա.Հովսեփյանը ասաց. « Ասեմ, որ այդ շարժառիթներն էական չեն. Նախնական վարկածով շարժառիթը  կենցաղային է»: Ինչ վերաբերում է ոստիկանապետին այդ գործի պատճառով ազատելուն, Ա.Հովսեփյանն ասաց. «Ես տեղեկություններ չունեմ, թե ինչո՞ւ է ոստիկանապետը հեռացված: Թե ինչքանով է կապված միջադեպի հետ, չեմ կարող ասել»:

Հարցին՝ արդյոք Քննչական կոմիտեում պաշտոնանկություններ կլինե՞ն, Աղվան Հովսեփյանը պատասխանեց, եթե գործի քննության արդյունքում պարզվի, որ Սյունիքի մարզի քննչական ապարատի աշխատակիցները հանցագործություն են կատարել, նրանց վերաբերյալ գործը կուղարկեն ՀՀ Հատուկ քննչական ծառայություն, եթե պարզվի, որ կարգապահական խախտումներ են թույլ տվել, կենթարկվեն կարգապահական տույժերի. «Իսկ եթե պարզվի, որ գերազանց կատարել են իրենց ծառայողական պարտականությունները, կխրախուսվեն»,- ասաց Աղվան Հովսեփյանը։

Ռ.Մ.

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031