Լրահոս
Օրվա լրահոսը

Շիրակի  մարզպետը խայտառակեց Հոռոմի գյուղապետին. անտեսել են նրա հրահանգը (Տեսանյութ)

Մայիս 16,2015 20:44

Դեռեւս 10 օր առաջ Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանն աշխատանքային փակ խորհրդակցություն էր անցկացրել մարզի դպրոցների տնօրենների հետ՝ հրահանգելով զերծ մնալ դրամահավաքությունից: Աշխատանքային խորհրդակցությունից հետո մարզպետարանի հասարակայնության հետ կապերի և լրատվության  բաժինը տարածեց  մամլո հաղորդագրություն,  որտեղ մասնավորապես գրված էր. «Ֆելիքս Ցոլակյանը, կարևորելով «Վերջին դաս» միջոցառման բարձր մակարդակով անցկացումը, խստորեն հրահանգավորել է զերծ մնալ դրամահավաքությունից: «Իմ հրահանգը պետք է յուրաքանչյուրիդ համար դիտվի որպես անխախտ գործելակերպի ցուցում, չեմ հանդուրժելու դրամահավաքի ցանկացած դեպք, ընդունեք սա որպես նախազգուշացում և աշխատեք «Վերջին դասը» կազմակերպել համեստ ու բովանդակալից»,-ասել է Շիրակի մարզպետը»:14081

Սակայն Ֆելիքս Ցոլակյանը իր հրահանգից անմիջապես հետո Արթիկի տարածաշրջանի Հոռոմ գյուղից ահազանգ է ստացել այն մասին, որ այստեղի դպրոցում սկսվել է դրամահավաքությունը: Այս փաստն այնպես էր  զայրացրել  Շիրակի մարզպետին, որ երեկ մարզպետարանի դահլիճում Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանի, մարզի բոլոր գյուղապետերի  ու լրատվամիջոցների ներկայությամբ  Ֆելիքս Ցոլակյանը խայտառակեց Հոռոմի գյուղապետ Աշոտ Պասկևիչյանին:

Բանն այն է, որ մարզպետը խոսում էր կրթական ոլորտի մասին, սակայն  նրան զուգահեռ տեղում իր գործընկերների հետ զրույցի էր բռնվել երիտասարդ գյուղապետը: Մարզպետը զայրացավ՝ նրան շշպռելով դպրոցում   կատարված դրամահավաքի համար: «Դրամահավաքության մասին մի ահազանգ ստացել ենք արդեն, դրա համար էլ Աշոտը նստած կողքինի հետ խոսում է, Հոռոմի գյուղապետի մասին է խոսքս… Ես ասել եմ ու կրկնում եմ՝ ընդհանրապես փակվի էդ հարցը, ընդհանրապես էդպիսի բան չլինի, պետք չէ, հետո էդ քեֆերը մի դրդեք դուք, ծնողներին ասեք պետք չեն: Շատ չափավոր, շատ նորմալ կարելի է անցկացնել  և՛ դպրոցում, և՛ համայնքում եղած որևէ օբյեկտում, բայց առանց ճոխությունների, որ անում են սովորաբար», -ասաց Ֆելիքս Ցոլակյանը:

Մանրամասները՝տեսանյութում.


Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Լուսանկարները մարզպետարանի պաշտոնական կայքից 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031