Լրահոս
Օրվա լրահոսը

 « Արևով լողացող աղջիկը »

Մայիս 16,2015 18:36

«Չգիտես. բայց քո հորինածը ուրիշին խոստացա։ Կարծում ես հիմա՞ր եմ։ Հեհ․․․ Իմ տունն այնտեղ է, որտեղից ինքնաթիռների վայրէջքն է երևում․․.Դա դու չիմացար։ Ուշ էր լուսանալու չափ, դու ընդամենը գրկել էիր ուզում զգույշ, ինձ՝ փշալարոտածիս․․․ Ինձ հրաժեշտ տալուց հետո մեկը հարցրեց․ «Ինչի՞ էսքան ծանր բաժանվեցիք»։ Աչքերս բարձրացրի, որ տեսնեմ կատակում է, թե լուրջ է խոսում․․ Հարցրեց մեկը՝ ով անունդ լսեց առաջին անգամ ու հիմա երևի վախենալու աչքերդ չի էլ հիշում արդեն։ Ես խնդացի ու թեման փոխեցի, որ մտածեմ էդ հարցի պատասխանը գոնե ինձ համար։ Ա՜յ քեզ հիմար հարց․․․ Կգրես իմ մասին «Արևով լողացող աղջիկը» վերնագիրը, որը իմ մասին չէ, ու կպատմես, որ անունիս չես սպասելու..․ Կպատմես, որ վազելով, հևասպառ չեկա շուրթերիդ մոտ՝ խլելու արտաշնչածդ, իբրև իմ շունչը նոր, ու չփախա կես տարով»:

«Չգիտես»-ը այն բազմաթիվ ստեղծագործություններից մեկն է, որի հեղինակը գյումրեցի երիտասարդ արձակագրուհի Աիդա Գալստյանն է: Ոչ բոլորին այս անունն ինչ-որ բան կասի, բայց մեկ անգամ կարդալով նրա ստեղծագործություններն արդեն համոզվում ես, որ Աիդան  ծնվել է ստեղծագործելու համար, չնայած ընտրել է այլ մասնագիտություն և այժմ էլ սովորում է ԵՊՀ-ում ՝ապագա  «սերվիզոլոգ» է: Աիդան ստեղծագործել սկսել  է  դպրոցական տարիքից: Տասներեք տարեկան էր, երբ գրել  է իր  առաջին ստեղծագործությունը , որը վերնագրել է «Գնացքներ»: Քսանամյա Աիդան ունի երկու տասնյակից ավել պատմվածքներ, որոնցից ոչ մեկը դեռևս տպագրված չէ :

Ստելլա Հարությունյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031