Գերմանական Դորտմունդի Բորուսիա ֆուտբոլային ակումբի սպորտային տնօրեն Միքայել Ցորկը պնդել է, թե Հենրիխ Մխիթարյանը չի լքի ակումբն այս ամառ: Այս մասին հաղորդում է «Sports Mole»-ը:
Հայազգի ֆուտբոլիստի առաջին մրցաշրջանը ակումբում շատ արդյունավետ էր, բայց այս կիսամյակում ընդամենը 4 գոլ է խփել: Վերջերս խոսակցություններ են պտտվում, թե ֆուտբոլիստը այս մրցաշրջանի վերջում կլքի ակումբը:
Սակայն Ցորկը պնդում է, որ Մխիթարյանը կմնա. «Նա դեռ մինչեւ 2017 պայմանագիր ունի: Մենք երբեք չենք ասել, որ ուզում ենք վաճառել նրան»:
26-ամյա հարձակողական ոճի կիսապաշտպանին, Դորտմունդը 2013-ին ձեռք է բերել 30 միլիոն եվրո գումարով: Դրանից առաջ նա խաղում էր Դոնեցկի Շախտյորում:
Կարդացեք նաև
Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ