Լրահոս
Օրվա լրահոսը

Արագած Ախոյան. «Ապագայում չեմ անդամագրվելու որեւէ կուսակցության»

Մայիս 16,2015 17:02

«Սկիզբը վատ չէ»,- մայիսի 16-ին «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցության առաջին համագումարից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ կուսակցության նախկին անդամ, ԱԺ պատգամավոր Արագած Ախոյանը:

Նրա խոսքերով՝ կուսակցության համար սա առաջին քայլն է, եւ այն պետք է դեռ ճանապարհ անցնի, ժողովրդի մոտ հույս, հավատ, սեր առաջացնի. «Տիգրան Ուրիխանյանը կազմակերպված, կայացած,  երիտասարդ, առողջ մտածելակերպի անձնավորություն է: Այստեղ ամենակարեւորն այն է, որ կարողանա կայանա, սա դեռ կայացում չէ»:

Հարցին, թե նա ինչպե՞ս է պատկերացնում կուսակցության ապագան, նա պատասխանեց, որ դեռ չի կարող գնահատականներ տալ. Դա շատ երկար աշխատանք է

Մեկ այլ հարցին, թե հնարավո՞ր է, որ նա միանա «Ալյանս» կուսակցությանը, Արագած Ախոյանը պատասխանեց. «Ես անկուսակցական պատգամավոր եմ, եւ իմ որոշումների  պատասխանատուն ես եմ, չեմ ուղղորդվում որեւէ իշխանական կամ ընդդմադիր ուժի կողմից, եթե լավ բան տեսնեմ չեմ ասում, որ կանդամագրվեմ, բայց ամեն ինչ կանեմ, որ այդ ծրագիր իրականանա հետագայում, ոչինչ չեմ բացառում, բայց ապագայում չեմ անդամագրվելու որեւէ կուսակցության»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031