Լրահոս
Օրվա լրահոսը

Հասմիկ Պողոսյանը կհստակեցնի Սարոյանի տան ճակատագիրը

Մայիս 16,2015 16:43

ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ նախարարությունն իր գործընկերների, դեսպանատան միջոցով ուշադիր հետևել է Վիլյամ Սարոյանի՝ Ֆրեզնոյի տան աճուրդի գործընթացին. «Դա այն հարցն է, որը չի կարող անտարբեր թողնել որևէ հայի: Պարզապես, դժվար էր հասկանալ, թե ինչ լծակներով էր հնարավոր կարգավորել այդ գործընթացը: Դա մի խնդիր է, որը, երևի, բոլոր երկրներն ունեն. վերջերս, օրինակ, աղմուկ բարձրացրեց Ֆելինիի բնակարանի՝ նույն ձևով աճուրդի հանելու մասին լուրը: Կարծում եմ՝ Սարոյանի տան դեպքում այդ գործընթացը բարեհաջող ավարտվեց. տունը ձեռք է բերել մի մարդ, որն այն պահպանելու է որպես տուն-թանգարան»,- նշեց ՀՀ մշակույթի նախարարը:

Պատասխանելով դիտարկմանը, թե Սփյուռքի նախարարությունից հայտնել են, որ Սարոյանի տունը հետագայում կվերագնեն այն արդեն գնած ամերիկացուց,  Հ. Պողոսյանն ասաց, որ այս պահին չի կարող վստահորեն խոսել այդ մասին, քանի որ դեռ հստակ չէ, թե այդ ամերիկացին ինչ է պատրաստվում անել տան հետ. «Ներկայիս տվյալներով այդ տարածքը լինելու է տուն-թանգարան: Սակայն իմ՝ ԱՄՆ մոտակա այցի շրջանակներում քննարկում եմ ունենալու այդ հարցով և հուսով եմ, որ դրա արդյունքում ավելի հստակ տեղեկատվություն կունենամ»,- ասաց Հ. Պողոսյանը:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031