«Բարգավաճ Հայաստան կուսակցությունը որոշում է կայացրել, որ սա քաղաքական միջոցառում է»,- մայիսի 16-ին «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցության համագումարի ընթացքում լրագրողների հետ զրույցի ընթացքում ասաց ԲՀԿ կուսակցության մամուլի խոսնակ, պատգամավոր Վահան Բաբայանը;
Նա շեշտեց, որ կուսակցությունն իրեն է լիազորել մասնակցելու նոր ստեղծվող կուսակցության համագումարին. «Կուսակցությունից հրավիրված էր Նաիրա Զոհրաբյանը, որոշում կայացվեց, որ ես ներկայացնեմ: Ողջունելի է, որ երիտասարդ քաղաքական գործիչները փորձում են ձեւավորել ինքնուրույն քաղաքական թիմ կամ քաղաքական գործընթացներում ձեւավորել իրենց ինքնուրույն տեսակետները: Ողջունելի է երիտասարդ գործընկերների նման քայլը, մաղթե՛նք հաջողություն»:
«Ալյանս» առաջադիմական ցենտրիստական առաջին համագումարի ընթացքում ԲՀԿ կուսակցության նախկին անդամ Տիգրան Ուրիխանյանը ընտրվեց կուսակցության նախագահ:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ
Կարդացեք նաև