«Вести. Hi-tech»-ը առանձնացրել է վերջին 7 օրվա ամենաակնառու ինովացիոն սարքերը. սմարթֆոններ, անօդաչու թռչող սարք, աշխարհի ամենաէժան համակարգիչը եւ այլն:
«Chip» ընկերությունը թողարկել է փոքրիկ համակարգիչ, որն արժե ընդամենը 9 դոլար: Համակարգչում տեղադրված է 1 գեգահերց հզորությամբ պրոցեսոր, 512 մեգաբայթ օպերատիվ հիշողություն եւ 4 գեգաբայթ հիշողություն: Սարքը ունի Wi-Fi եւ Bluetooth 4.0: Օպերացիոն համակարգը Linux-ի փոխված տարբերակն է: Սարքի չափսերն են 5,8 x 3,8 սանտիմետր: Այն ունի մեկ USB մուտքի եւ մեկ microUSB լիցքավորման համար:
Սելֆիի համար նախատեսված անօդաչու թռչող սարք
Կարդացեք նաև
«Lily» անունով նոր անօդաչու թռչող սարքը նախատեսված է ֆոտո եւ տեսանկարահանման համար: Սարքը չի վնասվում հարվածներից, կարողանում է ուղիղ վայրեջք կատարել տիրոջ ձեռքին եւ անջրանցիկ է:
Sony լամպ
Sony ընկերության նոր արտադրանքը համալրված է LED լամպով եւ Bluetooth բարձրախոսով: Նորույթը կարելի է օգտագործել սովորական լամպի նման: «LED Light Bulb Speaker» ծախսում է սովորական լամպի չափ հոսանք, իսկ բարձրախոսը 2 վատտ հզորություն ունի: Սարքը հնարավոր է կառավարել սմարթֆոնի միջոցով:
Microsoft Surface 3 պլանշետ ամբողջական Windows համակարգով
Microsoft Surface-ի 3-րդ տարբերակը, վերջապես, համալրվել է ամբողջական Windows համակարգով եւ կարող է փոխարինել պլանշետին եւ նոթբուքին:
Samsung-ի պատասխանը Apple-ին
Samsung-ը ցուցադրել է իր նոր Galaxy Gear ժամացույցը, որը ստացել է պտտվող շրջանակ: Այն նման է Apple Watch-ի շրջանակին եւ կատարում է նույն գործառույթները: Շրջանակը թույլ է տալիս առանց էկրանին դիպչելու կառավարել սարքը:
Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ