Լրահոս
Օրվա լրահոսը

Ուկրաինան հրաժարվել է «Հայրենական Մեծ պատերազմ» տերմինի կիրառումից. RT

Մայիս 16,2015 12:26

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն 4 օրենք է ստորագրել, որոնց համաձայն` արգելք է դրվում Ուկրաինայում սովետական եւ կոմունիստական խորհրդանիշների կիրառման վրա: Այս մասին հաղորդում է RT.com-ը:

Օրենքները նաեւ դատապարտում են կոմունիստական ռեժիմը, խորհրդային հատուկ ծառայությունների արխիվներից հանում են գաղտնիությունը, իսկ պատերազմում կռված ուկրաինացի զինվորներին ճանաչում որպես Ուկրաինայի անկախության համար կռվածներ:

Փաստաթղթերի համաձայն` Ուկրաինան այժմ հրաժարվում է «Հայրենական Մեծ պատերազմ» տերմինի կիրառումից: Դրա փոխարեն կօգտագործվի միայն «Երկրորդ համաշխարհային պատերազմ» տերմինը: Տոնական միջոցառումների ընթացքում, որոնք նվիրված կլինեն հաղթանակին, կարգելվի սովետական խորհրդանիշների օգտագործումը:

Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031