Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն անցած օրը վարույթ ընդունեց բաշխիչ էլեկտրական ցանցերի սակագնային հայտը։ Ինչպես հայտնի է, դրանով առաջարկվում է տարբեր լարման ցանցերի բաժանորդների սակագները բարձրացնել ավելի քան 17 դրամով։
Հայտի անգամ մակերեսային ուսումնասիրությունից տպավորություն է ստացվում, որ ընկերությունն ամեն ինչ արել է հնարավորինս բարձր սակագնային առաջարկ ներկայացնելու համար։ Պատահական չէ, որ հաշվարկներում երբեմն նախատեսվել են լրացուցիչ ծախսեր, որոնք դուրս են անգամ նորմատիվային չափանիշներից։
-Ամորտիզացիայի հաշվարկը կատարվել է կրկնակի նորմայով՝ տարեկան 8 տոկոս, նախկինում կիրառվող 4 տոկոսի փոխարեն,- ասվում է ընկերության ներկայացրած սակագնային հիմնավորման մեջ։
Եթե գործող սակագներում որպես մաշվածության փոխհատուցում հաստատված է 3,9 մլրդ դրամ, ապա ընկերությունն առաջարկել է ավելի քան 8,3 միլիարդ։ Տարբերությունը գերազանցում է 4,4 մլրդ դրամը։ Այդ գումարը բնականաբար ներառվել է սակագների մեջ եւ ակնկալվում է ստանալ սպառողների հաշվին։
Թե ո՞րն է մաշվածության նորմատիվը կրկնապատկելու հիմնավորումը, պարզ չէ։
Ընկերությունը պարզապես ապշեցնող առաջարկ է ներկայացրել, այսպես կոչված, տեխնիկական եւ առեւտրային կորուստների վերաբերյալ, որոնք, ի տարբերություն էներգետիկ ոլորտի այլ ընկերությունների, այս համակարգում հասնում են ահռելի չափերի։
Վասակ ԹԱՐՓՈՇՅԱՆ
Հրապարակումն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում: