Գլխավոր դատախազության միջազգային կապերի բաժնի պետ Նելլիկ Հարությունյանին պաշտոնանկ են արել: Մեր տեղեկություններով՝ նա գնացել է արձակուրդ, որից չի վերադառնա: Դա պաշտոնապես կձեւակերպվի ավանդական ձեւով՝ սեփական դիմումի համաձայն: Թե ով կփոխարինի նրան, առայժմ հայտնի չէ, բաժնի դատախազներից մեկն այժմ ժամանակավոր պաշտոնակատար է: Ինչ վերաբերում է Ն. Հարությունյանին, ապա նրա պաշտոնանկությունը վաղուց էր սպասվում:
Հիշեցնենք, որ Հարությունյանը 2 անգամ մասնակցել է ՄԻԵԴ-ում ՀՀ դատավորի մրցույթին: Առաջին անգամ ընդգրկվել է մրցույթում հաղթած անձանց ցուցակում՝ զբաղեցնելով 3-րդ տեղը, սակայն ԵԽԽՎ խորհրդատվական մարմինը մերժել էր ցուցակը՝ տալով բացասական եզրակացություն:
Ասում են՝ պատճառը հենց Նելլիկ Հարությունյանն է եղել, ով չի բավարարել «ճանաչված իրազեկ իրավագետ» լինելու չափանիշին: Առաջին մրցույթի ժամանակ Նելլիկ Հարությունյանի պատասխանները թույլ էին, միավորները՝ ցածր, բայց նա ընդգրկվել էր ցուցակում՝ գենդերային հավասարությունն ապահովելու համար:
Հրապարակումն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:
Նախ ասեմ ովքե՞ր էին նստած հաձնաժողովում: Կարծում եմ հարցեր չպետք է այլևս լինեն, քանի որ ՄԻԵԴի հանձնաժողովի կողմից էլ, անգամ արդյունքները չեղյալ հայտարարվեցին, թե ում են ուզում ՛՛խցկել՛՛ այդ պաշտոնում հետո կպարզվի: Այնպես, որ այս նախապատմությունը ավելորդ էր:
Մեր հասարակությանը այլևս պետք չեն պարկեշտ, չվարկաբեկված, կաշառակերության մեջ ձեռքերը չկեղտոտած մարդիկ: Գրագետ, զարգացած, բազմակողմանի հարուստ գիտելիքներով մարդիկ վարկաբեկվում են ավելորդ ճոռոմ վերնագրեր կրող հոդվածներով: Հանեք, հանեք վերջին մոհիկաններին էլ, տեսնեմ ի՞նչ եք անելու: Նելլին միակ մարդն էր այդ համակարգում, ով համապատասխանում էր իր բոլոր տվյալներով, սակայն նրա բախտը չբերեց, քանի որ նա և մենք ապրում ենք մի հասարակությունում մի իշխանության օրոք, որը չգիտի, թե ինչ ասել է անաչառ լինել, կրել այդ մասնագիտությունից բխած բոլոր ազնվագույն գծերը: